Վոլկերի պնդմամբ՝ այժմ հայաստանյան համալսարանները փոփոխությունների փուլում են: Այս ամենը պայմանավորված է գլոբալ փոփոխություններով և հասարակության կողմից առաջ բերվող պահանջներով: Միևնույն ժամանակ, Ազգային որակավորումների շրջանակի կիրառումը ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակում խիստ կարևոր է. ‹‹Այժմ բոլորն էլ ունեն կրթական ծրագրեր, սակայն ամենադժվարն այն է, թե ինչպես դրանք համաձայնեցնել Բոլոնիայի սկզբունքներին և պահանջներին: Հայաստանն անցում է կատարում ավանդական մեթոդից, սակայն ամենաժվարն այն է, որ գիտակցվի այդ փոփոխության անհրաժեշտությունը››,- նշեց պրոֆեսորը:
Սեմինարի առաջին օրվա հիմնական թեմաներն առնչվում էին գործող և նոր ծրագրերի հարմարեցմանը Հայաստանի Ազգային որակավորումների շրջանակին և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ներկայիս վիճակին, սպասվելիք արդյունքների ապահովմանը, զրոյից նոր կրթական ծրագրերի ստեղծմանը, գիտելիք ստանալու հարցում ուսուցչի դերի և ուսուցման արդյունքների գնահատման կարևորությանը:
Երկրորդ օրն առավել գործնական էր. սեմինարի մասնակիցներն իրենք, բաժանված լինելով 3 խմբերի, պետք է մշակեին կրթական ծրագրեր՝ ‹‹Լեզվաբանության››, ‹‹Տուրիզմի կառավարման›› և ‹‹Մանկավարժության›› համար:
Սեմինարը եզրափակվեց Ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման հնարավոր ուղիների մասին քննարկմամբ և մշակմամբ: