Մարտի 12-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության համար կարդաց դասախոսություն ՝ «Տղամարդկանց դիմելու հայերեն ձևերը» թեմայով: Դ. Գյուրջինյանը հանգամանորեն ներկայացրեց ժամանակակից հայերենում տղամարդկանց դիմելաձևերի բոլոր բառային միջոցները, դրանց ձևավորման հանրալեզվաբանական նախապայմանները, հայերենի երկու տարբերակների միջև գոյություն ունեցող տարբերությունները և բարբառային առանձնահատկությունները:

Զեկուցմանը հաջորդող քննարկման ժամանակ Դ. Գյուրջինյանը պատասխանեց դասախոսների և ուսանողների բազմաթիվ հարցերին:

Դ. Գյուրջինյանի զեկուցումը և դրան հաջորդող քննարկումը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեցին է՛լ ավելի խոր ներթափանցելու հայերենի ազգամշակութային առանձնահատկությունների մեջ:

«Տղամարդկանց դիմելու հայերեն ձևերը» թեմայով դասախոսություն ԲՊՀ-ում