Ս.թ. ապրիլի 4-ին Գերմաներենի ամբիոնը հյուրընկալեց թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանին: Հանդիպման թեման էր «Թարգմանության խնդիրները ու դժվարությունները», որոնց անդրադարձավ թարգմանիչը ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլի ստեղծագործության թարգմանությունների օրինակով:

Զրույցի ընթացքում Աշոտ Ալեքսանյանը պատմեց թարգմանչի աշխատանքի, գրական տարբեր ժանրերից ու տարբեր լեզուներից թարգմանությունների, իր թարգմանական ոճի առանձնահատկությունների մասին: Խոսեց նաև նոր նախագծերից, այժմ թարգմանում է Յ.Վ. Ֆոն Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությունը:

Միջոցառմանը ներկա էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և թարգմանչական բաժնի ուսանողները:

Հանդիպումը վարեց գերմաներենի ամբիոնի դոցենտ Գայանե Գինոյանը:

«Թարգմանության խնդիրները ու դժվարությունները»