Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում հունիսի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, գործարար, բարերար Տիգրան Սահակյանի հետ:

Հանդիպման թեման էր «Սեփական բիզնեսի նախաձեռնում և հաջողության ապահովում. գործնական խորհուրդներ»: Տիգրան Սահակյանը գործնական մի շարք խորհուրդներով կիսվեց ուսանողների, ներկաների հետ, ինչպես նաև հարց ու պատասխան ձևաչափով քննարկում ծավալվեց Տիգրան Սահակյանի կողմից հեղինակված "Proximate Cause: Connecting the Bots between Mindset and Success" գրքի շուրջ:

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված փորձագետների հետ:

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, գործարար, բարերար Տիգրան Սահակյանի հետ