Շարունակում ենք #SMARTTalks նախաձեռնությունը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության հերթական հանդիպումը կայացավ ապրիլի 2-ին:

Հանդիպումը FAST Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Կարեն Սարկավագյանի հետ էր: Ուսանողները և շրջանավարտները հետաքրքիր զրույց վարեցին պարոն Սարկավագյանի հետ «Հումանիտար ուղղության ուսանողների հնարավոր ուղիները ձեռնարկատիրական աշխարհում» թեմայի շրջանակում՝ ուղղելով տարատեսակ հարցեր:

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված փորձագետների հետ:

#SMARTTalks. Հանդիպում FAST Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Կարեն Սարկավագյանի հետ