Սույն թվականի  դեկտեմբերի 4-ին Լեզվաբանության ամբիոնը անցկացրեց հերթական գիտական սեմինար: Այս անգամ ամբիոնի վարիչի ժ/պ Կ. Վելյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար կարդաց դասախոսություն՝ «Սիդնեյ քաղաքի բարբառի առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության շրջանակներում Կ. Վելյանը ներկայացրեց իր՝ Ավստրալիայի Նյու Սաուս Ուեյլզ նահանգում վերջերս կատարած հետազոտության արդյուքները: Նա խոսեց ավստրալիական անգլերենի այժմյա միտումների և մասնավորապես Սիդնեյ քաղաքի բարբառի արտասականական առանձնահատկությունների և դրանց հանրալեզվաբանական դրսևորումների մասին: Ցուցադրվեցին, քննարկվեցին տարբեր տարիքային խմբերի և սոցիալական խավերի ներկայացուցիչների հետ հարցազրույցների տեսանյութերը:

Դասախոսության ընթացքում Կ. Վելյանը նաև զուգահեռներ  անցկացրեց Անգլիայի և ԱՄՆ-ի որոշ տարածաշրջանների արտասանությունների հետ՝ շեշտադրելով դրանց միջև զուգամետ և տարամետ դրսևորումները: Զեկուցման վերջում բանախոսը պատասխանեց դասախոսների հարցերին:

«Սիդնեյ քաղաքի բարբառի առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն ԲՊՀ-ում