Սույն թվականի նոյեմբերի 27-ին Լեզվաբանության ամբիոնը կազմակերպել է հերթական գիտական սեմինար: «Շումերերենը` որպես վաղնջագույն հայերենի սկզբնաղբյուր» թեմայով դասախոսությունը կարդաց շումերագետ Արմեն Դավթյանը: Սույն հաղորդումը վկայում է, որ նրա լեզվաբանական հետազոտությունները հիմք են ծառայում հայերեն-շումերերեն լեզվական ընդհանրությունների փաստարկման համար։ Այս ելութում շումերերենը՝ որպես վաղնջահայերենի վիճակի արտացոլում, տարաժամանակորեն զուգադրվում է ուրարտերենի, ապա գրաբարի իրողությունների հետ՝ ցուցադրելով քերականական հայտնի երևույթների փոփոխությունների ընթացքը նույն լեզվի զարգացման տարբեր փուլերում։ Անհրաժեշտ օրինակների ընտրությունը և կատարած զուգադրումների օրինաչափությունները խոսում են հայերեն-շումերերեն նույնականության տեսության գիտականության մասին:
Հետաքրքիր զեկուցմանը հաջորդող քննարկման ժամանակ Ա. Դավթյանը պատասխանեց դասախոսների և ուսանողների բազում հարցերին: