Ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 13:30-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Գերմաներենի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Պապոյանի «Ռադիո Երևանի կատակները որպես ազատ խոսքի դրսևորման միջոց տոտալիտար ռեժիմի պայմաններում» թեմայով զեկուցումը:

Զեկուցման ավարտին տեղի ունեցավ բուռն քննարկում, որին մասնակցեցին դասախոսներ և ուսանողներ: Մասնակիցները  քննարկում անցկացրեցին «Ռադիո Երևանի» պատմական դերի և այն ժամանակ հասարակության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Դասախոսներն ու ուսանողները կիսվեցին իրենց տեսակետներով՝ ներկայացնելով այս երևույթի տարբեր շերտերն ու առավելությունները:

«Ռադիո Երևանի կատակները որպես ազատ խոսքի դրսևորման միջոց տոտալիտար ռեժիմի պայմաններում» թեմայով զեկույց ԲՊՀ-ում