«Նորարար գրադարաններ 2022» ամենամյա աշխատաժողով

Նոյեմբերի 28-ից 30-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2022» ամենամյա 5-րդ աշխատաժողովը, որը իրականացվել է ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Հայաստանի հանրային և համալսարանական բազմաթիվ գրադարաններ հավաքվել էին միասին քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանների նորարար լուծումները: Աշխատաժողովին մասնակցություն է ունեցել նաև ԲՊՀ գրադարանը՝ ի դեմս էլեկտրոնային տեղեկատվության բաժնի մատենագետ Անժելա Դոլմազյանի:

ԲՊՀ գրադարանը ներկայացրեց տարվա ընթացքում գրադարանում անցկացրած լավագույն և նորարար ծրագրերը՝ գրքերը առցանց պատվիրելու հնարավորությունները (դրական և բացասական կողմերը), KOHA էլեկտրոնային գրացուցակը և ԲՊՀ էլեկտրոնային պահոցը (Repository of Brusov State University), որը հիմնված է Dspace-ի՝ բաց ծածկագրով ծրագրային փաթեթի վրա:

 

Ինչպես նաև աշխատաժողովի օրակարգում բարձրացվեցին մի շարք կարևոր թեմաներ և հարցեր, ինչպիսիք են՝

  • Գրադարանային խնդիրների քննարկում և ոլորտի նորություններ;
  • Գրադարանային աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց հետ;
  • Արդյունավետ հաղորդակցություն;
  • Գրադարանում եռաչափ տպագրության ծառայությունների մշակում և կիրառում;
  • Ստեղծարարություն. համաշխարհային փորձ և ստեղծարարության համար օգտագործվող ժամանակակից գործիքներ:

 

 

«Նորարար գրադարաններ 2022» ամենամյա աշխատաժողով