Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա վերապատրաստումը: Դասընթացի նպատակն է բարձրացնել զբոսաշրջության ոլորտում դուալ ուսուցմամբ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը, ինչպես նաև փորձարկել մշակված ծրագիրը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ԵՊԼՀ ԿՄՄ ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Ղազարյանը և ՄՄԶ ՄԿՈՒ ԳՄՀԸ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:
Վերապատրաստման ավարտին, ՄՀԶ ՄԿՈՒ ԳՄՀԸ տարածաշրջանային տնօրեն տիկին Կատյա Կամերերան մասնակիցներին կհանձնի հավաստագրեր:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (ԳՄՀԸ) 2017-2020 թթ.-ին իրականացնում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրը, որի նպատակներից մեկն է խթանել մասնագիտական որակավորման առաջխաղացումը և ՄԿՈՒ համակարգում դուալ ձևաչափի փորձարկումը ընտրված արժեշղթաներում՝ համագործակցելով պետական և մասնավոր հատվածների հետ: Տնտեսական զարգացման հիմնական նախապայմաններից է որակյալ և հմուտ աշխատուժի առկայությունը: Ծրագիրն ուղղված է մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանն ու արդիականացմանը, մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը:
2016թ-ից սկսած ՄՀԶ ՄԿՈՒ ԳՄՀԸ ծրագրի փորձագետները Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ մշակում են «Մասնագիտական մանկավարժություն» մագիստրոսական ծրագիրը ՄԿՈՒ դասավանդողների համար: Ծրագրի շահառուներին թիրախավորելու նպատակով աշխատանքների ընթացքում կազմակերպվել են ՄԿՈՒ դասանդողների կարիքների գնահատում, վերապատրաստումներ, աշխատաժողովներ: Հարցմանը մասնակցել են 12 ՄԿՈՒ հաստատություններ, որտեղ ներկայումս փորձարկվում է դուալ ուսուցումը:
09.12.2019
Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...
06.12.2019
Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...
06.12.2019
Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...
04.12.2019
«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...