Մարտի 11-ին տեղի ունեցավ գիտական ​​սեմինար, որը վարում էին DAAD-ի դասախոս Էլիզաբեթ Ռուդոլֆը և ÖAD-ի դասախոս Շտեֆանի Շտայները։ Սեմինարի թեման էր «Կուրսային և ավարտական աշխատանքներ գրելը»: Սեմինարի առանցքն էին հղումների մեթոդները և մատենագիտության ստեղծումը: Գերմաներենի ամբիոնը շնորհակալություն է հայտնում իր դասախոսներին այս կարևոր ներդրման և աջակցության համար։

Միջոցառումը անցկացվել է Ուսանողական գիտական ընկերության շրջանակում:

«Կուրսային և ավարտական աշխատանքներ գրելը» թեմայով սեմինար ԲՊՀ-ում