«Կորեական մշակույթի օր» խորագրով մեկօրյա ճամբար՝ Դսեղում

Հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանում կորեերեն դասավանդողների միությունը ԲՊՀ-ի և Երևանի պետական համալսարանի կորեերեն ուսումնասիրող ուսանողների հետ միասին Դսեղ գյուղում կազմակերպել էր մեկօրյա ճամբար՝ «Կորեական մշակույթի օր» խորագրով։

Ճամբարի ընթացքում մեր ուսանողները ծանոթացան կորեական մշակույթի մի քանի ճյուղի՝ թաեքվոնդո, ազգային պար, կ-փոփ պար, վայելչագրություն, ինչպես նաև կորեական ավանդական թղթի միջոցով խորհրդանշական իրեր պատրատեստելու արվեստին։ Այնուհետև երեկոյան կազմակերպվեց կինոդիտում, որի ընթացքում ցուցադրվեց կորեական Detective K ֆիլմը՝ հայերեն ենթագրերով։

Միջոցառման ավարտին երկու համալսարանների ուսանողները ստացան շնորհակալագրեր՝ ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։

«Կորեական մշակույթի օր» խորագրով մեկօրյա ճամբար՝ Դսեղում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը