ԲՊՀ բակում տեղադրված տաղավարներում ներկայացվեցին տարբեր հասարակական կազմակերպությունների ծրագրերը, որոնք շեշտում էին կամավորության դերն ու ազդեցությունը հասարակության մեջ: Երիտասարդներին հնարավորություն տրվեց անմիջականորեն շփվելու ծրագրերի կազմակերպիչների հետ, հասկանալու դրանց նպատակներն ու գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրվելու համագործակցության և կամավորական աշխատանքի հնարավորություններով։
Հատուկ ուշադրություն դարձվեց բարեգործությանը՝ միջոցառման առանցքում դնելով երիտասարդների սոցիալական պատասխանատվության զարգացումը: ԲՊՀ ամբիոնների ու բաժինների աշխատակիցների ու կամավորների կողմից պատրաստված քաղցրավենիքի ու հուշանվերների, գրքերի ու ձեռագործ իրերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia»-ին:
Տոնական տրամադրությունը ևս հատուկ նշանակություն ուներ միջոցառման մեջ: DJ Sianna-ի երաժշտությունը բարձրացրեց բոլորի տրամադրությունը` ստեղծելով ուրախ ու ոգևորիչ միջավայր, միավորելով բոլոր ներկաներին։ Այս միջոցառումը ապացուցեց, որ կամավորությունը ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հնարավորություն է, այլև կարևոր դեր ունի մեր հասարակության բարօրության և միասնականության ամրապնդման մեջ:
Տեսանյութը այստեղ՝ https://www.facebook.com/reel/531810299856280,
https://www.facebook.com/61565697312760/videos/1139720564223574: