«Իմ Էրազմուս+ պատմությունը» մրցույթի հաղթող Նոնա Պետրոսյանի պատմությունը

ԲՊՀ միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժինը հայտարարել էր մրցույթ՝ «Իմ Էրազմուս+ պատմությունը» թեմայով։ Միջազգային ծրագրերին մասնակցած մեր ուսանողները ուղարկել էին իրենց հետաքրքրաշարժ պատմությունները, որտեղ պատմում էին իրենց ստացած հնարավորության մասին՝ ուսանելու արտասահմանյան բուհերում և հավաքելու թանկ ու կարևոր հիշողություններ կյանքից։

Սիրելի՛ ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում «Իմ Էրազմուս+ պատմությունը» մրցույթի հաղթող Նոնա Պետրոսյանի ռոմանտիկ և ուսոցողական պատմությունը։

««Իմ Էրազմուս+ պատմությունը

Ես Նոնա Պետրոյանն եմ: Սովորում եմ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի չորրորդ կուրսում: Երկու անգամ ստացել եմ հնարավորություն օգտվել Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակից ու սովորել եմ Ռումինիայում և Իսպանիայում: Միշտ երազել եմ մասնակցել, սակայն երբեք չեմ մտածել, որ Էրասմուսն այսպես կփոխի կյանքս:

 

Առաջին կրթաթոշակս ստացել եմ Ռումինիայի Պիտեշտի համալսարանում ուսանելու համար: Երբ հասա Ռումինիա, ինձ թվում էր՝ կյանքիս ամենակարևոր իրադարձությունն էր կատարվում: Այդպես էլ եղավ: Մենք ապրում էինք ուսանողների համար նախատեսված հանրակացարանում, որտեղ ապրում էին տարբեր երկրներից ուսանողներ: Մի քանի օր էր անցել ժամանումիցս, երբ միջանցքում ծանոթացա մի տղայի հետ, ում հետ շատ ընդհանրություններ ունեինք: Նա ինձ շատ օգնեց երկրում կյանքին հարմարվել, տվեց տեղեկություններ, խորհուրդներ, ու ընկերացանք: Բայց շատ շուտով այդ ընկերությունը երկուսիս համար էլ ավելին էր թվում: Ես ապրում էի իմ համալսարանական կյանքով, նա՝ իր: Հաճախում էինք համալսարան, երբեմն միասին զբոսնում էինք: Սակայն հաշվի առնելով հետագայում հեռավորությունը՝ երկուսս էլ գիտեինք՝ որ ավելին հնարավոր չէ:

Ես ամռանը վերադարձա Հայաստան: Վերադարձա իմ բնականոն կյանքին՝ անդադար հիշելով կյանքիս լավագույն ամիսները Ռումինիայում, մինչև ստացա հաղորդագրություն, հետո այց հենց այն մարդու կողմից, ով դարձրեց իմ Էրասմուսն անմոռանալի: Փաստորեն, հրաշքներ լինում են, ու մենք կարողացանք արդեն երկու տարի ամուր պահել մեր սերը, որը կա հենց Էրասմուսի շնորհիվ: Մեկ տարի անց կրկին ընտրվեցի որպես ուղարկվող ուսանող, այս անգամ դեպի Իսպանիա, Գրանադայի համալսարան, որտեղ իմ սիրելին սպասում էր ինձ: Իսպանիայում անցկացրի աննման օրեր, սովորեցի լավագույն մասնագետներից ու վերադարձա այնպիսի փորձով ու գիտելիքներով, որոնք շատերը կերազեին ձեռք բերել: Իսկ մեր Էրասմուսյան սերը շատ շուտով կվերածվի հարսանիքի ու ընտանիքի:

Մի՛ վախեցեք փորձություններից ու սխալներից, օգտվե՛ք ամեն մի հնարավորությունից ու դիմե՛ք նման ծրագրերի: Ի՞նչ իմանաք, գուցե ձեր սերն էլ ձեզ է սպասում շատ հեռու մի վայրում»:

«Իմ Էրազմուս+ պատմությունը» մրցույթի հաղթող Նոնա Պետրոսյանի պատմությունը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...