“HUMAN ART POETRY DIALOGUE” նախագծի ցուցահանդես և գրքի շնորհանդես

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ավստրիական գրադարանին հարակից սրահում կայացավ “HUMAN ART POETRY DIALOGUE” նախագծի ցուցահանդես և գրքի շնորհանդես: Ցուցադրության ժամանակ ներկայացվեց գերմանացի նկարիչ, ճարտարապետ Օտտո ֆոն Քոցեբուի 17 ջրաներկերը և հայ նկարիչ, քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի աշխատանքները, ով, ոգեշնչվելով Օտտո ֆոն Քոցեբուի նկարներով, իր պատկերացումներն արտահայտել է չափածոյով: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը՝ շեշտելով. «Համալսարանը, լինելով տարբեր լեզուների և մշակույթների կրողը ու ուսուցանողը, միշտ մեծ տեղ է տվել ուսանողների նաև գեղագիտական զարգացմանը, և այս միջոցառումը դրա վառ օրինակն է։ Մի միջոցառում, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արվեստը չի ճանաչում ազգություն և սահմաններ, այլ ընդհակառակը միավորում է հայ և գերմանացի երկու արվեստագետներին, որոնք իրենց ստեղծագործություններով կարծես երկխոսության մեջ են մտել` ներդաշնակ դարձնելով նկարչությունը ու պոեզիան»:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, “HUMAN ART POETRY DIALOGUE” նախագծի ղեկավար Տաթև Մնացականյանը, Նկարիչ, քանդակագործ պարոն Ցոլակ Սիմոնյանը:

ԵՊԼՀ գերմանախոս ուսանողները նաև ներկայացրեցին Ցոլակ Սիմոնյանի բանաստեղծություններց և հանդես եկան երաժշտական համարներով:

Արվեստի և պոեզիայի սիրահարների համար ցուցադրությունը բաց կլինի մինչև 2019թ. նոյեմբերի 25-ը:

“HUMAN ART POETRY DIALOGUE” նախագծի ցուցահանդես և գրքի շնորհանդես
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...