Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին: 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսվող աջակցությունն ուղղվել է համալսարանի 27 ուսանողի:

Հիմնադրամը ստեղծվել է 1986 թվականին ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից: Այն կրթաթոշակներ է տրամադրում հայաստանյան պետական բուհերում սովորող հայ ուսանողներին̀ մասնակիորեն կամ ամբողջապես  փոխհատուցելով նրանց ուսման վարձը: Ուսանողների ընտրությունն իրականացնելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, այդ թվում նրանց առաջադիմության մակարդակը, ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվություն է տրվում սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ազատամարտիկների զավակներին, սահմանին ծառայած զինվորներին: Կրթաթոշակը հատկացվում բակալավրի կամ մագիստրոսի ծրագրերով սովորող ուսանողներին կիսամյակային կտրվածքով:

ԵՊԼՀ ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին այս շարունակական աջակցության համար:

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

04.11.2019

Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական ...