«Հոգեբանական վերքը գրականության մեջ» թեմայով  ելույթներ ԵՊԼՀ-ում՝ ֆրանկոֆոն թատերագիրների կողմից

ԵՊԼՀ համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի նախաձեռնությամբ աֆրիկացի մի խումբ ֆրանկոֆոն թատերագիրներ հյուրընկալվեցին ԵՊԼՀ-ում։ Նրանք Հայաստան էին ժամանել «Avant-scène» կազմակերպության հրավերով։ «Հոգեբանական վերքը գրականության մեջ» թեմայով ելույթներ ունեցան սենեգալցի գրողներ Պենդա Դիուֆը, Ռիդվան Դըվանտուրը, բենինցի գրողներ Էղվե Վեգբոմն ու Բրիս Բոնուն, ֆրանսիացի գրողներ Բեռնար Ռընոն ու Քրիստին Գոմեսը։

Հեղինակները ներկայացրին հատվածներ իրենց ստեղծագործություններից և իրենք էլ մեկնաբանեցին դրանք՝ բացահայտելով ֆրանկոֆոն հայ հանդիսատեսին աֆրիկյան ժամանակակից գրականության հիմնական միտումները։ Ընթերցումներից հետո դասախոսների և ուսանողների կողմից հնչեցին հարցեր, որոնց շուրջ հետաքրքիր բանավեճ ծավալվեց։

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն.Խաչատրյանը նշեց, որ ԵՊԼՀ-ում կազմակերպված այս գիտաժողովն իր տեսակով նախադեպը չունեցող երևույթ էր, քանի որ, ըստ էության, սա առաջին ծանոթությունն էր ժամանակակից աֆրիկյան ֆրանկոֆոն գրականության հետ, ու չնայած հայ և աֆրիկյան մշակույթների տարբերություններին՝ կան զարմանալի թեմատիկ և հոգեբնական /Եղեռնի, ոչնչացման, գերեվարման թեմաներով/  ընդհանրություններ «հիշողության» գրականության համատեքստում։

Ուսանողների համար այս հանդիպումն անկասկած օգտակար էր։

«Հոգեբանական վերքը գրականության մեջ» թեմայով  ելույթներ ԵՊԼՀ-ում՝ ֆրանկոֆոն թատերագիրների կողմից