Դեկտեմբերի 14-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների բնութագրիչները» ծրագրային փաստաթղթի ներկայացումը, որը մշակվել է ԵՊԼՀ-ի կողմից: Հանդիպմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ԵՊԼՀ որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի համակարգող, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գասպարյանը ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց փաստաթղթի մշակման նախապատմությունը.

‹‹1991 թվականին Եվոպայում քննարկման առարկա դարձավ եվրոպական քաղաքացիություն ստանալու համար համաեվրոպական լեզվական սանդղակի մշակման հարցը և Շվեյցարիայում տեղի ունեցավ սիմպոզիում վերնոշյալ սանդղակի ստեղծման համար: 2003 թվականին այն մեկնարկեց որպես պիլոտային ծրագիր, իսկ 2007 թվականին Օքսֆորդում ընդունվեց որպես հիմք՝ Եվրոպայի քաղաքացիության համար քննություն հանձնողների համար:

ԵՊԼՀ-ն դեռ 2005 թվականին թարգմանեց այդ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի լեզվաքաղաքականության հանձնաժողովի հետ, և մինչև փաստաթղթի ընդունումը, հայերենով ունեցանք անգլերենի իմացության մակարդակները: Սկսեցին այլ լեզուներ ևս նույն սանդղակով մշակել և հայերենը բացառություն չէր: Այսօր ներկայացվում է, թե ինչ է արվել երկու տարի տևած աշխատանքի արդյունքում››:

ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գևորգյանը ներկայացրեց փաստաթուղթը, որը բաղկացած է 3 մասից՝ նկատի ունենալով լեզվի իմացության 3 հիմնական մակարդակները:

Հավելենք, որ Եվրախորհրդի հրապարակած ճանաչելի և միջազգայնորեն ընդունված Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Վերոնշյալ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...