Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում: ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք միացնում են հանրապետության և արտերկրի բուհերի մասնագետներին, ինչպես նաև նպաստում են լեզվաբանական բարդ խնդիրների լուծմանը՝ հօգուտ հայ և միջազգային լեզվաբանության:
Պրոֆ. Լ. Խաչատրյանը հավելեց, որ գիտաժողովում հնչած զեկուցումները կարելի է համարել արժեքավոր ներդրում հայերենագիտության և լեզվաբանության տարբեր հարցերի ուսումնասիրության ոլորտում:
Դոց. Կ. Վելյանը նշեց, որ արտերկրի մասնագետների մասնակցությունը մեծապես ընդլայնում է գիտաժողովի աշխարհագրական շրջանակը, ինչը թույլ է տալիս բազմակողմանի ու արժեքավոր գաղափարների փոխանակություն:
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով, որը կծառայի հետագա հետազոտությունների զարգացման համար և կհանդիսանա արժեքավոր ռեսուրս հայերենագիտության և լեզվաբանության ոլորտում: