Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոս Գուեն Հարիսը, որը “Հայ Կամավորների միություն” ծրագրով համագործակցում է ԲՊՀ Կարիերայի կենտրոնի հետ, ս.թ. հոկտեմբերի 30-ին նիստերի փոքր դահլիճում հանդիպում-աշխատաժողով անցկացրեց ԲՊՀ անգլերենի հաղորդակցության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ «Համագործակցային ուսուցում լսարանում» թեմայով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցային ուսուցման առավելություններն ու թերությունները, դրա կիրառման նպատակահարմարությունը տարբեր դասընթացների շրջանակում:

«Համագործակցային ուսուցումը` որպես դասավանդման մոտեցում» թեմայով Գուեն Հարիսի դասախոսությունը ԲՊՀ-ում