«Ո՞վ չի երազել ուսանողական տարիներին ուսուցչի աթոռին նստել ու բոլորին գցել կրակը»:

Երևանում գտնվող Ռուսաստանի տունը «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» ծրագրի շրջանակներում թույլ է տալիս սովորողներին իրականացնել իրենց երազանքները (ոչ միայն Հայաստանից)։

Իսկ հիմա հակիրճ կերպով կպատմենք, թե ինչպես է դա եղել։

29.04.2021թ.-ին Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ոսանողուհի և Ռումինիայի քաղաքացի Մարիլենա Կովալեսկուն «Գրական Մոսկվա» թեմայով իրականացրել է դաս-ներկայացում։ Նա իր արտադրական պրակտիկան անցնում է հեռավար կերպով միարժամանակ երկու Երևանյան բուհերում` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ինչպես նաև մասնակցում է Երևանում Ռուսաստանի տանը տեղի ունեցող ռուսաց լեզվի դասընթացներ օտարերկրացիների համար ծրագրին, որի անունն է «Հաղորդակցություն»։

Ինտերակտիվ դասը, ցավոք, համաճարակի ժամանակ անց կացվեց առցանց տարբերակով։ Մասնակցում էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները (երկրագետները և բանասերները). Չնայած նրան, որ ուսանողները սովորում են տարբեր բաժիններում, վիրտուալ ճանապարհորդությունը նրանց օգնեց պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն գրականագիտությանը, այլ նաև՝ քաղաքագիտությանը։

«Ուսանողներն ինձ լավ ընդունեցին և մեծ ջերմությամբ, ինչպես բոլոր այն մարդիկ, որոնց հետ ես ծանոթացա ծրագրի շրջանակներում։ Ես ինձ համար կարևոր բան հասկացա։ Բանն այն է, որ մինչ իմ Ռուսաստան գալս ես շատ էի հավանում Պետերբուրգ քաղաքը, բայց այսօր, հեռավար դասընթացի ժամանակ ես հասկացա, որ Մոսկվան սիրում եմ ոչ պակաս, քան Պետերբուրգը։ Հուսով եմ, որ կարողացա փոխանցել ներկա գտնվող ուսանողներին Ռուսաստանի մայրաքաղաքի նկատմամբ սերս և հետաքրքությունս ռուսաց գրականության նկատմամբ։ Շատ շնորհակալ եմ անգին փորձի համար»,- դասից հետո կիսվեց իր տպավորություններով Մարինա Կովալեսկուն:

«....Ի դեպ, նրանից լավ դասախոս ստացվեց։

Ուսանողները չեն ստի»:

«Գրական Մոսկվա» թեմայով դաս-ներկայացում՝ ԲՊՀ-ի ուսանողների մասնակցությամբ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի ...

22.06.2021

Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին ուսանողներին հանձնեց գովասանագրեր:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, ...

17.06.2021

AIESEC-ը աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերություն է, որն ունի ավելի քան 120 գրասենյակներ աշխարհի ամենատարբեր անկյուններում։ 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը Իվորլդ մանկական ...

17.06.2021

Օտար լեզուների իմացությամբ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն սովորեցնել երեխաներին և ձեռք բերել լեզուների ուսուցման փորձ, միացել են KIDS NETWORK ...

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, ...

17.06.2021

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված ...