2024թ. նոյեմբերի 5-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հետ համագործակցության շրջանակներում կազմակերպեց ֆորում-քննարկում «Գլոբալացում՝ բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանում» թեմայով, որին մասնակցություն ունեցան նաև ԲՊՀ ներկայացուցիչները, ներառյալ Որակի ապահովման կենտրոնը: Ֆորումը նվիրված էր ՀՀ համատեքստում միջազգային կրթության, բարձրագույն կրթության միջազգայնացման և որակի ապահովման հիմնախնդիրներին: Ֆորումին Բրիտանական խորհրդի, Միացյալ Թագավորության (ՄԹ) Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության և ՀՀ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով և ոլորտային հետազոտությունների արդյունքներով, որոնց շուրջ ֆորումի մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետներն ու հարցադրումները: Ֆորումի ավարտին ՄԹ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության և ՀՀ ՈԱԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: