Սույն թվականի մարտի 19-ին Անգլերենի ամբիոնը կազմակերպել էր սեմինար «Գիտական հոդվածի մեթոդաբանությունը» թեմայով: Բանախոս` Անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Եղիազարյան: Սեմինարին ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, ԲՊՀ Գիտության բաժնի պետ Ա. Ղուլյանը, գիտքարտուղար Հ. Փիլավջյանը, ԲՊՀ հետբուհական կրթության համակարգող Ա. Եղիազարյանը, դասախոսներ և ուսանողներ:

Գ. Եղիազարյանը ներկայացրեց գիտական հոդված գրելու սկզբունքները, չափանիշները, կառուցվածքը, ինչպես նաև խոսեց գրագողության անթույլատրելիության մասին: Նա մանրամասն անդրադարձավ գիտական հոդվածի մեթոդաբանությանը և մեթոդներին, արդիականությանը և նորույթին` հիմնավորելով դրանց տարբերակիչ հատկանիշները:

Գ. Եղիազարյանը պատասխանեց ներկաների հարցերին, որից հետո ծավալվեց կարծիքների փոխանակություն:

«Գիտական հոդվածի մեթոդաբանությունը» թեմայով սեմինար ԲՊՀ-ում