Միջոցառմանը մասնակցում էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը, ամբիոնների վարիչներ, Գերմանիայի դեսպանության և մշակութային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնի թարգմանիչներ, գործընկեր գերմանագետներ և ուսանողներ:
ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, Ավստրիական գրադարանի ղեկավար Լ.Սաֆարյանն ու Ավստրիական փոխանակման ծառայության դասախոս Շ. Շտայները իրենց ելույթներում կարևորեցին նման միջոցառումների և Ավստրիական գրադարանի դերը՝ որպես կամուրջ երկու մշակույթների միջև:
Միջոցառման ընթացքում ուսանողները ընթերցեցին Ինգեբորգ Բախմանի բանաստեղծությունները բնօրինակով և հայերեն թարգմանությամբ:
Միջոցառումն ավարտվեց Ավստրիական գրադարանում հյուրասիրությամբ և ջերմ միջավայրում մտքերի փոխանակմամբ:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց է մինչև 2024 թ. նոյեմբերի 15-ը: