Սպիտակի երկրաշարժի օրը «Աղետներին դիմակայության օր» խորագրով համապետական միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության գեներալ-մայոր, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում