«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը ՄիաSeen ձևաչափի շրջանակներում հանդիպեց ԲՊՀ ուսանողներին

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը ս. թ. ապրիլի 9-ին իր նոր ու յուրահատուկ ՄիաSeen համալսարաններում ձևաչափի շրջանակներում ԲՊՀ նիստերի մեծ դահլիճում անցկացրեց հանդիպում ԲՊՀ ուսանողների հետ։

Թիմում կային ԲՊՀ շրջանավարտներ և ներկա ուսանողներ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ընդլայնել կրթական հնարավորությունները Հայաստանի ողջ տարածաշրջանի երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Ծրագիրը հավաքագրում, վերապատրաստում և աջակցում է բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին, մասնագետներին և տալիս հնարավորություն առնվազն երկու տարի դասավանդել Հայաստանի տարբեր տարածաշրջանների դպրոցներում։

 

Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան դիտել իրական պատմության վրա հիմնված բացառիկ ֆիլմ, որի ընթացքում ծրագրի մասնակիցներից մեկը կիսվում էր իր փորձով ու պատմում գյուղի իր առօրյայի մասին։

Ֆիլմը դիտելուց հետո անցկացվեց պանելային քննարկում։

Ներկայացուցիչները նույնպես կիսվեցին իրենց պատմություններով, փորձով և ներկայացրին ծրագրի հնարավորությունները։

Ուսանողները հղեցին բազում հարցեր,ստացան դրանց պատասխանները, իսկ լավագույն հարցերի հեղինակները ստացան մրցանակներ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը ՄիաSeen ձևաչափի շրջանակներում հանդիպեց ԲՊՀ ուսանողներին