2025 թվականի ապրիլի 16-ին Գերմաներենի ամբիոնը ուսանողների համար կազմակերպվել էր առցանց սեմինար՝ «ChatGPT-ից այն կողմ. արհեստական բանականության 7 գործիքներ ուսման և առօրյայի համար» թեմայով։ Սեմինարի ընթացքում ներկայացվեց յոթ գործիք, ինչպես կարելի է դրանք կիրառել ուսման մեջ առաջացած կոնկրետ խնդիրների լուծման համար, օրինակ՝ շնորհանդեսների կազմում, զեկույցների պատրաստում կամ քննություններին նախապատրաստում։

Սեմինարը վարեց Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնե համալսարանի գիտաշխատող դր. Ֆաբիան Վիլհելմին։

Միջոցառումը կազմակերպել էր Գերմաներենի ամբիոնը ՈւԳԸ-ի շրջանակներում և նպատակ ուներ ուսանողներին պատրաստել 2025 թվականի դեկտեմբերին կայանալիք Վ․ Բրյուսովի համալսարանի 90-ամյակին նվիրված միջազգային ուսանողական գիտաժողովին:

«ChatGPT-ից այն կողմ. արհեստական բանականության 7 գործիքներ ուսման և առօրյայի համար» թեմայով սեմինար