Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ ԲՊՀ-ում

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում հոկտեմբերի 18-22-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան էին ժամանել Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ Բանասիրության ֆակուլտետի դեկան Մագդալենա Կոստովա-Պանայոտովան, Սլավոնական լեզուների ֆակուլտետի դոկտոր Մարինելա Մլադենովան, Կրթության և գիտության զարգացման վարչության մասնագետ Ալեքսանդար Պոպկոչյովը:

Այցելության շրջանակում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԲՊՀ-ի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանի, Գիտության բաժնի պետ Նազելի Նավասարդյանի, Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Նինա Տատկալոյի, Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանի, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանի, Անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանի, Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի և աշխատակազմի հետ:

Այցի ընթացքում հրավիրյալ դասախոսները դասախոսություններով հանդես եկան ԲՊՀ տարբեր ֆակուլտետներում:

Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ներկայացուցիչները՝ ԲՊՀ-ում