2023թ. նոյեմբերի 16-ին «Իտալական խոհանոցի 8-րդ շաբաթն աշխարհում» միջոցառման շրջանակում տեղի ունեցավ մշակութային միջոցառում։

Տարիներ ի վեր իտալերենի բաժինը ավանդույթ է դարձրել անմասն չմնալ աշխարհը գրաված իտալական խոհանոցի այս գեղեցիկ միջոցառման մասնակցությունից, քանի որ յուրաքանչյուր երկրի խոհանոց ինքնին արտացոլում է նաև տվյալ երկրի և ժողովրդի մշակույթը, սովորույթները և առհասարակ՝ մտածելակերպը։

Իտալերեն ուսումնասիրող ուսանողները միշտ մեծ խանդավառությամբ մասնակցություն են ցուցաբերում իտալական ուտեստների պատրաստման, դրանց բաղադրատոմսերի ներկայացման և հյուրասիրության հարցում, ինչը, բացի տեղեկատվական գործառույթից, տարեցտարի համալրում է նաև իրենց մշակութային գիտելիքների պաշարը։

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ԹՖ դեկան Բ․ Մարգարյանը, Իտալիայի դեսպանատան աշխատակից Աննա Ռոզա Կոլանջելոն և դեսպանատան այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ «Դանթե Ալիգիերի» հայաստանյան կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը և այլ ներկայացուցիչներ։

 

ԲՊՀ-ում տեղի ունեցավ իտալական խոհանոցի 8-րդ շաբաթը