ԲՊՀ-ում այսօրվանից մեկնարկեցին ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները

Այսօր ԲՊՀ-ում ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության առաջին օրն էր։

Տեղի ունեցավ ԿՄՄ ֆակուլտետի «Մանկավարժություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» և «Գերմաներեն լեզու և գրականություն» կրթական ծրագրով ուսումնառող 18 շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը։ Նշենք, որ նրանք բոլորը մասնակցել են պաշտպանությանը, և վերջինս անցել է բավական հաջող և առանց որևէ տեխնիկական խնդրի։ Ավելին, մեր ուսանողները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել իրենց ավարտական աշխատանքների պաշտպանությանը, ինչի արդյունքում էլ ստացան բարձր գնահատականներ։

Բարի երթ ձեզ, մեր սիրելի՛ շրջանավարտներ։ ԲՊՀ-ն հպարտ է իր շրջանավարտներով։

ԲՊՀ-ում այսօրվանից մեկնարկեցին ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները