«Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով գիտաժողով

Հոկտեմբերի 4-ին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը Երևանի Վահագն Վարդևանյանի անվան N.173 հիմնական դպրոցի հետ կազմակերպել էին ՝ «Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով ուսուցիչ-ուսանող համատեղ գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների, ինչպես նաև Ուսուցչի միջազգային օրվան։

Մանկավարժության բաժնի ուսանողները և շրջանավարտները ներկայացրին ուսուցիչների հետ դասախոսների ուղղորդմամբ ՀՀ տարբեր դպրոցներում իրենց իրականացրած տարբեր նախագծային աշխատանքների արդյունքները։

Գիտաժողովին մասնակցում էին դասախոսներ, տարբեր դպրոցներից ուսուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Գիտաժողովի ավարտին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանի և Երևանի թիվ 173 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Մատինյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայակագրեր։ Գիտաժողովի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ պատվավոր հյուր ԵՊԼՀ շրջանավարտ Ն. Ահարոնյանը, որը ներկայացրեց նաև Հայաստանում և ԱՄՆ-ում իր բազմամյա հարուստ մանկավարժական ակտիվ գործունեության փորձը։

«Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով գիտաժողով
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...