Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 16-ին ժամը 15:00-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Անգլերենի ամբիոնի ասպիրանտ` Մանան Պայքարի Աղաբեկյանի «Բազմախոսության հնչյունական-գործաբանական  առանձնահատկությունները (բրիտանական քաղաքական-հասարակական թոք-շոուների հիման վրա)»  թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը (գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Սեդա Արտեմի Բաղդասարյան): 

Անգլերենի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Գ. Եղիազարյանը, գրախոսներ` մ.գ.թ., դոցենտ Մ. Խառատյանը, բ.գ.թ., դոցենտ Ս. Գյուրջայանցը և բ.գ.թ., ավագ դասախոս Ա. Ավետիսյանը բարձր գնահատեցին ատենախոսի կատարած աշխատանքը և առաջարկեցին ատենախոսությունը ներկայացնել հրապարակային պաշտպանության:

Ատենախոսին մաղթում ենք հաջողություն:

«Բազմախոսության հնչյունական-գործաբանական  առանձնահատկությունները (բրիտանական քաղաքական-հասարակական թոք-շոուների հիման վրա)»  թեկնածուական ատենախոսության նախապաշտպանություն