Գերմաներենի ամբիոնի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 17-ին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար տեղի ունեցավ վերապատրաստում «Բազմաբառ միավորների կորպուսային ուսումնասիրություն» թեմայով։ Վերապատրաստումը վարեց Հայդելբերգի Ռուպրեխտ-Կարլ համալսարանի պրոֆեսոր Վահրամ Աթայանը։
Վերապատրաստման կենտրոնում կորպուսային լեզվաբանական մեթոդների կիրառումն էր բազմաբառ միավորների վերլուծության և ուսումնասիրության համար։ Գերմաներենի ամբիոնի դասախոսները ծանոթացան արդի հետազոտական մոտեցումներին և ստացան գործնական ցուցումներ կորպուսների կիրառման վերաբերյալ` լեզվաբանական տարբեր խնդիրների լուծման և հետազոտության նպատակով։
Վերապատրաստումը անցկացվել է Գերմաներենի ամբիոնի և Հայդելբերգի համալսարանի Թարգմանաբանության ինստիտուտի Գերմանագիտության ինստիտուտների համագործակցության շրջանակում։