Նոյեմբերի 21-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Education USA հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված թեմատիկ քննարկում «Բարձրագույն կրթությունը ԱՄՆ-ում՝ երազանքից մինչև իրականություն» թեմայով: Քննարկումը իրականացվում է ԱՄՆ Պետքարտուղարության և ԱՄՆ պետքարտուղարության կրթության բաժնի համատեղ «Միջազգային կրթության շաբաթ» (International Education Week) նախաձեռնության շրջանակներում, որը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի անցկացվում է նոյեմբերի 18-ից մինչև 22-ը:

Մոտ մեկ ժամ տևած թեմատիկ քննարկման ընթացքում EducationUSA հայաստանյան գրասենյակի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը ուսանողներին ներկայացրեց ընդհանուր տեղեկատվություն ամերիկյան կրթական համակարգի, ԱՄՆ-ում ուսումը շարունակելու հնարավորությունների և ֆինանսավորման աղբյուրներ գտնելու վերաբերյալ: Խորհուրդներ հնչեցին դիմելու ընթացակարգերի, հնարավոր դժվարություններից խուսափելու մասին, պատասխաններ տրվեց ուսանողներին հուզող հարցերին:

«Բարձրագույն կրթությունը ԱՄՆ-ում՝ երազանքից մինչև իրականություն» թեմատիկ քննարկում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...