«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում մարտի 27-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց այց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու Շուշիի գորգերի թանգարանից փրկված բացառիկ նմուշներ: Գորգերը Շուշիից հանվել են 2020 թվականի նոյեմբերի 1-ին և ներկայումս թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուում են:

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ