Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն այսօր՝ ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցին, վերստին իր խոնարհումն է հայտնում ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին։

2016թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ցածր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև ապրիլի 28-ը: Այդ մարտերում հայկական կողմը 100-ից ավելի զոհ ունեցավ` ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ԶՈւ շարքերում:

Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին։

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 4-րդ տարին