Սույն թվականի հուլիսի 30-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը, պահպանելով հակահամաճարակային կանոնները, կազմակերպել  էր «Արտակարգ ավարտական երեկո» խորագրով առցանց միջոցառում՝ 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների համար։

Միջոցառման ընթացքում ուղիղ տեսակապի միջոցով  շրջանավարտներին իրենց շնորհավորանքը հղեցին ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ուսանողների գծով ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը, Ուխ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լարիսա Գևորգյանը։ ԲՊՀ«Շրջանավարտի լավագույն խոսք» մրցույթի հաղթող Մարգարիտա Սիրունյանը հանդես եկավ իր ավարտական ելույթով:

Առցանց եթերի սպասված հյուրերն էին ԲՊՀ հայտնի շրջանավարտներ Հրանտ Թոխատյանը, Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը, որոնք իրենց ջերմ խոսքերով է՛լ ավելի ոգևորեցին շրջանավարտներին:

Երեկոն համեմված էր նաև տաղանդաշատ ուսանողների երաժշտական կատարումներով:

Միջոցառումը կազմակերպել էր և վարում էր ՈւԽ մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Էմմա Թադևոսյանը:

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ Aravot.am