Սույն թվականի հուլիսի 30-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը, պահպանելով հակահամաճարակային կանոնները, կազմակերպել  էր «Արտակարգ ավարտական երեկո» խորագրով առցանց միջոցառում՝ 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների համար։

Միջոցառման ընթացքում ուղիղ տեսակապի միջոցով  շրջանավարտներին իրենց շնորհավորանքը հղեցին ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ուսանողների գծով ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը, Ուխ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լարիսա Գևորգյանը։ ԲՊՀ«Շրջանավարտի լավագույն խոսք» մրցույթի հաղթող Մարգարիտա Սիրունյանը հանդես եկավ իր ավարտական ելույթով:

Առցանց եթերի սպասված հյուրերն էին ԲՊՀ հայտնի շրջանավարտներ Հրանտ Թոխատյանը, Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը, որոնք իրենց ջերմ խոսքերով է՛լ ավելի ոգևորեցին շրջանավարտներին:

Երեկոն համեմված էր նաև տաղանդաշատ ուսանողների երաժշտական կատարումներով:

Միջոցառումը կազմակերպել էր և վարում էր ՈւԽ մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Էմմա Թադևոսյանը:

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ Aravot.am
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Ծրագրավորման գործընթացի ...

04.08.2020

Բանախոսության ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բովանդակալից և հետաքրքիր հանդիպման ...

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ ...

01.08.2020

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Առաջնորդությունը ժամանակակից ...

27.07.2020

Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վարժության միջոցով պարզել, թե արդյո՞ք վերջիններս իրենց համարում են առաջնորդ։ Ներկայացվեցին նաև երկու տեսահոլովակներ՝ ավելի պատկերավոր ընկալման և ...

Վարդավառ․ շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոնը

19.07.2020

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։