Սույն թվականի փետրվարի 16-ին «Արշավներ ակումբ» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը տեղեկատվական այց կատարեց մեր համալսարան։ Նա համառոտ ներկայացրեց ակումբի ստեղծման և հետագա զարգացման պատմությունը, ներկայիս իրականացվող ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության ծրագրերը։ Ուսանողներին ներկայացվեցին նաև կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերը։ 

Ռուբենը պատասխանեց ուսանողների հարցերին, պատմեց նախապատրաստական դասընթացների և ուսանողներին տրամադրվող զեղչային համակարգի մասին։ Հանդիպումն ավարտվեց հետագա ավելի սերտ համագործակցության ակնկալիքով։

«Արշավներ ակումբ» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը տեղեկատվական այցով կատարեց մեր համալսարան