Ամիօ բանկը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը վերջերս ստորագրել են համագործակցության հուշագիր, որը սահմանում է «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ հնարավորություններ ընձեռելով նրանց կրթության ոլորտում։
«Ամիօ ժամանակաշրջան»-ը բարեգործական ծրագիր է, որը կենտրոնանում է երիտասարդների ապագայում ներդրումներ կատարելու վրա՝ գիտակցելով, որ կրթությունը, որքան էլ ժամանակատար լինի, այն նաև հնարավորությունների և հաջողությունների հասնելու կարևորագույն ուղին է։ Այս համագործակցությունը միաժամանակ կթեթևացնի ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը և կխրախուսի նրանց ձգտել գերազանցության իրենց բոլոր նպատակներում։
Հուշագրի շրջանակներում ծրագրի շահառու է դարձել ԲՊՀ ԼՄՖ ֆակուլտետի Մասնագիտական մանկավարժություն (Անգլերեն և գրականություն) բաժնի 3-րդ կուրսի ուսանող Անի Մկրտչյանը: Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագիրը կփոխհատուցի ուսման մեկ տարվա վարձավճարը: Ծրագրի մասնակիցները կունենան հնարավորություն` հետագայում աշխատելու Ամիօ բանկում, ինչը կբացի նոր հնարավորություններ ու զարգացման ուղիներ:
Կրթությունը հնարավորություն է` նոր երազանքների, նոր նպատակների և նոր հորիզոնների հասնելու համար: «Ամիօ ժամանակաշրջանը» ոչ միայն կրթական աջակցություն է, այլև լուրջ քայլ դեպի ապագա՝ բարձրացնելով երիտասարդների վստահությունը իրենց ուժերի հանդեպ: