2024թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Alpen-Kaukasus Kurier» ուսանողական ամսագրի 7-րդ համարի հանդիսավոր շնորհանդեսը։
Միջոցառումը բացեց Երևանի Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանը, որն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, այդ թվում` Գերմաներենի ամբիոնի ուսանողներին հետաքրքիր հոդվածների համար: Մասնավորապես նշվեց ավստրիացի դասախոս Էլիզաբեթ Շյութերի արժեքավոր աջակցությունը, որը համակարգեց ամբողջ աշխատանքը և մեծապես մասնակցեց այս ամսագրի հրատարակմանը: Լ. Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Մարա Մեյերին՝ Շվեյցարիայից ժամանած DAF պրակտիկանտին ակտիվ մասնակցության համար: Նա ընդգծեց «Der Standard» թերթի լրագրող Էլիզա Տոմասելիի անգնահատելի ներդրումը, որն արժեքավոր լրագրողական վարպետության դասընթացով տվեց ուսանողներին այն գիտելիքները և գործնական հմտությունները, որոնք կօգնեն նրանց զարգանալ որպես ապագա լրագրողներ։