Դասախոսությանը մասնակցում էին Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական տնօրեն Արմեն Բաղդասարյանը, դասախոսներ և ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի վարիչի ժ/պ Լ. Սաֆարյանը։ Նա կարևորեց Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցությունը, նշելով, որ նման ձևաչափի դասախոսությունները նոր շունչ են հաղորդում համալսարանի ուսումնական գործընթացին։
Ի. Սաֆան, ներկայացնելով Ալեքսանդր Դյումայի պատմավեպերը, խոսեց XIX դարի պատմաքաղաքական նախադրյալներից, որոնք յուրահատուկ շունչ են հաղորդել ռոմանտիկ գրողի անսպառ երևակայությանը։ Նրա հերոսների արկածները և սիրային խարդավանքները միաձուլվել են` ստեղծելով հիացմունք և խթանելով Դյումայի և ֆրանսիական մշակույթի հանդեպ սերը։
Իզաբել Սաֆան ցանկություն հայտնեց վերադառնալ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան՝ Դյումային նվիրված անսպառ քննարկումը շարունակելու համար։