2001թ. ի վեր հոկտեմբեր ամսին ողջ աշխարհում, ինչպես նաև հայաստանյան այն բուհերում, որտեղ դասավանդվում է իտալերեն և իտալական մշակույթ, անցկացվում է իտալերենին և իտալական մշակույթին նվիրված շաբաթ:

Մեր համալսարանը նույնպես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջոցառումներին: Այս տարի «Իտալերենի շաբաթն աշխարհում» միջոցառումների շարքը նվիրված է իտալական դրամատուրգիային և ընթանալու է «Իտալերենը թատերաբեմում» խորագրի ներքո: ԵՊԼՀ ռոմանական լեզուների ամբիոնը հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր «20-րդ դարի իտալացի նշանավոր թատերագիրները» թեմայով գիտական սեմինար, որի շուրջ զեկույցներով հանդես եկան ռոմանական լեզուների ամբիոնի իտալերենի հետևյալ դասախոսներն ու իտալերեն ուսումնասիրող ուսանողները.

Դասախոսներ՝

  1. Ֆրունզե Հովհաննիսյան. «Դարիո Ֆոն և ժամանակակից իտալական թատերարվեստը»
  2. Անահիտ Մկրյան. «Դրամատուրգիայի լեզվի առանձնահատկությունները իտալերենում»
  3. Հասմիկ Եղիազարյան. «Լուիջի Պիրանդելոն և Եղիշե Չարենցը»

Ուսանողներ՝

Լուիջի Պիրանդելո

ա. Օլգա Գիշյան (իտալերենի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի). «Թատերագրի կեսնագրությունը, գործունեությունը և գրական ստեղծագործությունները»

բ. Սիրանուշ Սվազյան (իտալերենի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի). Թատրոնը թատրոնի միջոցով՝ «Վեց դերասանները հեղինակի փնտրտուքներում»՝ սյուժեն և բեմադրությունից հատվածի ցուցադրում

Էդուարդո Դե  Ֆիլիպո

ա. Շուշան Աղաբաբյան (իտալերենի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի). «Թատերագրի կենսագրությունը, գործունեությունը և գրական ստեղծագործությունները»

բ. Մարիամ Վարձելյան (անգլերեն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի). «Քննությունները երբեք չեն ավարտվում»՝  սյուժեն և բեմադրությունից հատվածի ցուցադրում

 

Միջոցառման մշակութային մասը նվիրված էր իտալական խոհանոցին, որի ընթացքում  մասնակիցները համտեսեցին ուսանողների կողմից պատրաստված իտալական ուտեստները: 

Ներկա էին ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, մշակութային կցորդ, ԵՊՀ լեզվակիր դասախոս Աննա Մարիա Սեկան, դեսպանատան իտալացի ստաժորները, ԵՊՀ իտալերենի դասախոսներ և ուսանողներ, ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Բ. Մարգարյանը, միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանը, ռոմանական լեզուների ամբիոնի իտալերենի, ֆրանսերենի և իսպաներենի դասախոսները և ուսանողները:

«20-րդ դարի իտալացի նշանավոր թատերագիրները» թեմայով գիտական սեմինար իտալերենի շաբաթվա շրջանակներում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...