Վերապատրաստման հիմնական նպատակն էր ամբիոններին և ԳՈՒԿ-երին տրամադրել տեսական, գործնական և տեխնիկական աջակցություն ZOOM հավելվածի կիրառման մասին՝ նպաստելով բուհում դասընթացների հեռավար (այդ թվում՝ առցանց) եղանակով արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը:
Պահպանելով հակահամաճարակային կանոնները (ներառյալ սոցիալական հեռավորությունը)՝ վերապատրաստման մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցների համար վերապատրաստումն անցկացվեց 2020 թ. սեպտեմբերի 3-ին, իսկ երկրորդ խմբի մասնակիցների համար՝ 2020 թ. սեպտեմբերի 4-ին:
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին ZOOM հավելվածի միջոցով առցանց դասընթացների արդյունավետ կազմակերպման և իրականացման վերաբերյալ մի շարք բովանդակային և տեխնիկական հարցեր: Վերապատրաստման մասնակիցները նաև ներկայացրին բարելավման առաջարկներ ZOOM հավելվածի միջոցով դասընթացների առցանց անցկացման վերաբերյալ: