ՅՈՒՆԵՍԿՕ-Ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոն

ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնը գործում է 2001թ. սեպտեմբերի 1-ից, հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Ամբիոնը տրամադրում է բակալավրական կրթություն «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, մագիստրոսական կրթություն երեք քաղաքագիտական մասնագիտություններով`«Միջազգային հարաբերություններ», «Եվրոպագիտություն» և «Քաղաքագիտություն», ասպիրանտական կրթություն ԻԳ.00.02. «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և ԻԳ.00.04. «Միջազգային հարաբերություններ» թվանիշներով:

2014 թվականից հրատարակվում է «Հայկական քաղաքագիտական հանդեսը»: Հանդեսի խմբագրակազմում և հեղինակների մեջ զգալի թիվ են կազմում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, ինչպես նաև օտարերկրյա մասնագետները:

Ամբիոնում դասավանդում և հետազոտական աշխատանքով են զբաղվում քաղաքագիտության ոլորտի փորձառու մասնագետներ (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ), օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսներ: Ամբիոնում օգտագործվող կրթական ծրագրերը լիովին համադրելի են արևմտյան բարձրակարգ կրթություն ապահովող համալսարանների ծրագրերի հետ: Ուստի, մեր ուսանողները որևէ դժվարություն չեն ունենում փոխանակման ծրագրերով այդ համալսարաններում ուսում ստանալիս:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլ 2016 - 2019

Ամբիոնի նպատակը՝

  • Ապահովել բարձրակարգ կրթություն եռաստիճան ուսուցման մակարդակում,
  • Կազմակերպել և խթանել ամբիոնի ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ հայցորդների և ասպիրանտների ակտիվ գիտահետազոտական աշխատանքը,
  • Առաջին երկու նպատակների արդյունավետ իրականացման համար զարգացնել կապերը օտարերկրյա լավագույն համալսարանների հետ, ապահովել երիտասարդ մասնագետների շարժունակությունը։

Ամբիոնի առաքելությունը՝

  • Նպաստել ՀՀ-ում կրթական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացին՝ քաղաքագիտության ոլորտում մշակելով և կիրառելով մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրեր,
  • Իրականացնել ժամանակակից քաղաքագիտական հիմնախնդիրների լուծմանը նվիրված բարձրակարգ գիտական հետազոտություններ՝ ապահովելով միջազգային ճանաչում ունեցող գիտական և գիտակրթական հաստատությունների արդյունքների հետ համադրելիությունը։ 

Ամբիոնի գործառույթը՝

  • Ձևավորել քաղաքագիտական գիտակրթական համալիր, որի առաջարկած եռաստիճան ուսուցման կրթական ծրագրերը և գիտական գործունության արդյունքը համադրելի կլինեն  եվրոպական և ամերիկյան լավագույն համալսարանների կրթական ծրագրերի և գիտական արդյունքի հետ:
Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Թորոսյան Տիգրան Սուրիկի – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Պողոսյան Լուսինե Վալերիի – ավագ դասախոս
  3. Մանուկյան Վիոլետտա Սերգեյի – քաղաքական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  4. Տեր-Վարդանով Էդգար Ռոբերտի – փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  5. Պետրոսյան Մարգարիտ Աշոտի – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  6. Պետրոսյան Արմեն Համլետի – պատմական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  7. Թորոսյան Տիգրան Սուրիկի – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  8. Կիրակոսյան Մարինե Արթուրի – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  9. Ակոպյան Ցոլակ Արամի- քաղաքական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  10. Մոսինյան Դավիթ Ռոմիկի– փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  11. Բաբայան Անահիտ Արբակի - դասախոս
  12. Արշակյան Գրիգոր Միխայելի – քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ
  13. Գալստյան Ամալյա Ռոմենի – տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
  14. Դավթյան Վահե Սամվելի – քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ
  15. Օրդուխանյան Էմիլ Հրաչյայի – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  16. Հարությունյան Արմեն Ռուբիկի- քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  17. Զոլյան Միքայել Սուրենի – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  18. Սարգսյան Սուրեն Արմենի - դասախոս
  19. Իսաջանյան Դավիթ Շավարշի - դասախոս
  20. Մուրադյան Լիլիթ Արտակի - դասախոս 
  21. Բաբայան Անահիտ Արբակի - լաբորանտ