Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոն

Ռուսաց  և սլավոնական լեզուների  ամբիոնը հիմնադրվել է 2006թ.՝ ժամանակակից ռուսաց լեզվի և գործնական ռուսաց լեզվի ամբիոնների միացման արդյունքում: Վ. Բրյուսովի անվան ԲՊՀ-ի ստեղծման պատմությունը և ռուսաց լեզվի ամբիոնների պատմությունը սերտորեն փոխկապակցված են. թե´ մեկը և թե´ մյուսը ուս ուսի տված անցել են այդ ուսումնական հաստատության կայացման և զարգացման  բոլոր փուլերը:

1935 թ. մարտի սկզբին Երևանում հիմնադրվեց ԲՊՀ–ի հիմնաքարը հանդիսացող Ռուսական պետական երկամյա ուսուցչական ինստիտուտը: Ինստիտուտի ստեղծման և կազմավորման գործում մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի առաջին տնօրեն ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Մ.Մ.Շիուկովան և ուսումնական գծով փոխտնօրեն դոցենտ Ա. Ա. Գալուստովը: Նորաստեղծ ինստիտուտը կոչված էր պատրաստելու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ: Արդեն 1935 թ. մարտի 20-ին սկիզբ առան նախապատրաստական դասընթացները, իսկ 1935թ. օգոստոսին տեղի ունեցավ առաջին ուսանողների  ընդունելությունը: 

Ռուսաց լեզվի ամբիոնը հիմնադրվեց 1936 թ.: Ամբիոնի ղեկավար նշանակվեց բ.գ.թ. Ռ. Լ. Մելքումյանը,  ով սեղմ ժամկետներում իր շուրջը համախմբեց համախոհների՝ բարձր որակավորում ունեցող և իրենց գործին անմնացորդ նվիրված մասնագետների: Իրենց անձնուրաց աշխատանքի արդյունքում մասնագիտական պատրաստում ստացավ և մանկավարժական ասպարեզ դուրս եկավ  երիտասարդ ռուսագետների նոր փայլուն սերունդ: Այդ շարքում էին Մ. Կուչկուլյանը, Մ. Խալաթովան, Ի. Վարդապետովան, բ.գ.դ.  պրոֆ. Ռ Մանուչարյանը, դոցետներ Ջ. Ղարիբյանը, Ե. Բագատուրովան և շատ ուրիշներ: Նրանք և նրանց մի շարք այլ գործընկերներն իրավացիորեն համարվում են հայաստանյան տեսական և գործնական ռուսագիտության հիմնադիրներ, նրանց շնորհիվ հայկական գիտությունն իր արժանապատիվ ներկայությունն ու մասնակցությունը ստացավ  տարբեր լեզվաբանական և մեթոդական գիտաժողովներին և գիտական հրապարակումներին: Զգալի է ամբիոնի աշատակիցների ներդրումը ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև համեմատական լեզվաբանության ոլորտում: Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են  բ.գ.դ., պրոֆ. Գ. Կ. Սամվելյանը, բ.գ.թ.,  պրոֆ. Ա. Օ. Մարկոսյանցը, բ.գ.թ.,  դոց. Ն. Ս. Չիրկինյանը, բ.գ.թ., դոցենտ Լ.Ե. Մարկոսյանը, մ.գ.դ., պրոֆեսոր Ն. Ի. Տատկալոն:

1979 թ. մ.գ.թ., պրոֆ. Ն. Կ. Առաքելյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց գործնական ռուսաց լեզվի ամբիոնը, որը 2006 թ. համալսարանում ընթացող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում գործնական ռուսաց լեզվի սեկցիայի կարգավիճակով ներառվեց ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնի կազմի մեջ: 2018 թվականից ամբիոնը վերանվանվեց ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոն:

2019 թվականից ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնը գլխավորում է բ.գ.թ., դոց. Ա.Գ.Վարդանյանը: 1990թ.-ից աշխատում  է     Վ. Յա. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում

1990-2000թթ.՝ Ժամանակակից ռուսաց լեզվի ամբիոնի  դասախոս, տեսական և գործնական ռուսաց լեզվի ամբիոնների միացումից հետո՝ ավագ դասախոս, հետագայում՝  դոցենտ, ներկայումս՝ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ:

Համալսարանում աշխատելուն զուգահեռ հրավիրվել և աշխատել է Երևանի Տնտեսագիտական Ակադեմիայում /3 տարի/, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և  իրավունքի  ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում /դասավանդել  է  լեզբաբանական ֆակուլտետում  Լեզվի տեսություն, Լեզվաբանության պատմություն, Ոճաբանություն  առարկաները/, Մոսկվայի Լոմոնոսովի անվան  համալսարանի Երևանյան մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան ավագ դպրոցում/մինչ օրս/:

2013թ.-ից  2018թ. 059 «Սլավոնական լեզուներ» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար: Խորհրդում պաշտպանվել են բազմաթիվ  թեկնածուական և դոկտորական  ատենախոսություններ  Ժ.02.04. «Ռուսաց լեզու» և ԺԳ. 00.02. «Դասավանդման և դաստիարակություն մեթոդիկա»  /ռուսաց լեզու/ մասնագիտություններով:

Բազմաթիվ  անգամներ եղել  է  դպրոցական  օլիմպիադաների կազմակերպիչ և հանձնաժողովի անդամ: Քաղաքապետարանի կողմից անցկացվող հանրապետական օլիմպիադայի՝ հանձնաժողովի նախագահ:

Հրավիրվել  է  Վանաձորի Հ. Թումանյանի անվան Մանկավարժական համալսարան որպես պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ:

Մասնակցել  է  Վ.Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի և Խամբերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի ռուսաց լեզվի դասախոսների վերապատրաստման գործընթացին, վարել  է  լեզվական բլոկը:

2014թ. մասնակցել  է  Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից մշակված «Интеграционный экзамен по русскому языку, истории России и основам законодательства РФ: концептуальные методы и технологии подготовки преподавателей» լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրին:

2016թ. մասնակցել  է  Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից անցկացվող «Русская гуманитарная экспедиция» նախագծի միջոցառումներին: 

Ամբիոնի գիտական հետազոտական հիմնական ուղղություններն են՝ ռուսերենի և հայերենի զուգադրական տիպաբանությունը, ռուսագիտության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները, այն է. լեզվամշակութաբանություն, հասկացույթների լեզվաբանություն, տեքստի լեզվաբանական վերլուծություն, իմաստաբանական շարահյուսություն, բառագիտություն, համակարգային բառարանագիտություն, կորպուսային լեզվաբանություն, լեզվաքաղաքականություն և լեզվաբանական կրթություն:

Կարդալ ավելին
Փակել

 

 

Դասախոսներ

  1. Վարդանյան Անաիդա Գագիկի-դոցենտ, բ. գ. թ.
  2. Եղիազարյան Մարիա Ալեքսանդրի-պրոֆեսոր, մ. գ. թ.
  3. Օսեպյան Կարինա Իլյայի-դոցենտ, բ. գ. թ.
  4. Էյրամջյանց Ազնիվ Հմայակի-դոցենտ, բ. գ. թ.
  5. Ղարիբյան Նինա Օնիկի-դոցենտ, բ. գ. թ.
  6. Ղարիբյան Դավիթ Օնիկի-դոցենտ, բ. գ. թ.
  7. Աբրահամյան Մարինա Արտյոմի-դոցենտ, բ. գ. թ.
  8. Սարկիսովա Միլան Յուրիի-դոցենտ, բ. գ. թ.
  9. Ավակովա Էրիկա Ռոմիկի-դոցենտ, բ. գ. թ.
  10. Սամուելյան Սվետլանա Բորիսի-դոցենտ, բ. գ. թ.
  11. Սեդիկյան Մարինե Ռոբերտի-ավագ դասախոս
  12. Գոժդզիկ Գոլանտա-դասախոս
  13. Ռինա Հենրիկի Միրզոյան- ավագ դասախոս
  14. Վլադիմիր Նապոլեոնի Ստեփանյան- ավագ դասախոս
  15. Մարինա Հրանտի Բաբախանյան-դոցենտ, բ. գ. թ.
  16. Աննա Լևոնի Սարգսյան-դասախոս
  17. Գուրգեն Գրիգորի Բարիկյան- դոցենտ, բ. գ. թ
  18. Էվելինա Ազատի Մաթևոսյան-բ.գ. թ. դոցենտ
  19. Էվելինա Աշոտի Բաբախանյան- դասախոս
  20. Անժելա Գառնիկի Մեսրոպյան-դասախոս
  21. Մալվինա Արթուրի Միդոյան-դասախոս
  22. Նունե Օլենի Խերանյան-դասախոս
  23. Մարիա Կալբովա-Աթանասովի -ավագ դասախոս
  24. Իրինա Յուրիի Մանուկյան-դոցենտ, բ. գ. թ.
  25. Էլյա Սարկիսովա Մարդանյան-դասախոս
  26. Նաիրա Ավետիսի Դաշյան- դաս. , բ. գ. թ
  27. Սոնյա Աշոտի Բուդաղյան-դոցենտ, բ. գ. թ.
  28. Իննա Ռոբերտի Սարգսյան-պրոֆեսոր, բ. գ. թ.

Համատեղություն

  1. Հովակիմյան Մուշեղ Զավենի - ավագ դասախոս
  2. Մարտիրոսյան Կոնստանտին Հենրիկի- բ.գ.թ.դոց.
  3. Վարդանյան Լուսինե Գագիկի - դասախոս
  4. Շահբազյան Գայանե Չարենցի - դասախոս
  5. Սառաֆյան Դիանա Ռուբենի - բ.գ.թ.դաս.

Լաբորանտ՝

  1. Գայանե Շահբազյան Չարենցի