Պատմություն
Ռոմանական լեզուների ամբիոնը ստեղծվել է 2018-2019 ուստարում՝ միավորելով իր մեջ ֆրանսերենի, եվրոպական և ասիական լեզուների ամբիոնները: Ռոմանական լեզուների ամբիոնը ԲՊՀ-ում դեռևս 1930-ական թվականներին հիմնադրված ֆրանսերենի և հետագայում ձևավորված 2-րդ օտար լեզվի (ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն) ամբիոնների արժանի ժառանգորդն է:
Նպատակը
Ապահովել համակողմանի բարձրորակ մասնագիտական կրթություն բակալավրիատում և մագիստրատուրայում: Ժամանակակից ուսուցման մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանրապետության աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ և բարձրակարգ մասնագետների (լեզվաբաններ, թարգմանիչներ) կոմպետենցիաների ձևավորում ռոմանական լեզվաբանության ոլորտում:
Գործառույթները
Ռոմանական լեզուների ամբիոնը իրականացնում է բազմաբնույթ ուսումնամեթոդական և գիտական գործունեություն, ապահովում գործնական ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի և ռումիներենի ուսուցում որպես հիմնական, երկրորդ մասնագիտական և երրորդ լեզու, ինչպես նաև տեսական դասընթացներ կազմակերպում ռոմանական լեզվաբանության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութային արժեք ունեցող փաստերի: Այսօր ամբիոնում աշխատում են ավելի քան 50 բարձրակարգ մասնագետ: Հանդիսանալով հանրապետության առաջատար մասնագիտական ամբիոններից մեկը՝ ռոմանական լեզուների ամբիոնն այսօր պատրաստում է բարձրորակ մասնագետներ` ամբիոնի գիտական աշխատանքը զարգացնելով ռոմանական լեզվաբանությանը և բանասիրությանը հարող տարբեր ուղղություններով:
Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ոլորտում նշենք այն փաստը, որ ամբիոնում մշտապես լույս են տեսնում մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնա-մեթոդական ձեռնարկներ և բառարաններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են ժամանակակից ռոմանական լեզվաբանության տարաբնույթ արդի խնդիրների քննությանն ու լուսաբանմանը: Ամբիոնում իրականացվում են նաև թարգմանական, խմբագրական և գրախոսական աշխատանքներ: Ամբիոնի անդամները պարբերաբար իրենց մասնակցությունն են ունենում ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովներին, հանդես են գալիս զեկուցումներով:
Ամբիոնն իրականացնում է ուսումնական գործընթաց ըստ մասնագիտական կրթական ծրագրերի, մշակում իր գծով իրականացվող մասնագիտացումների մասնագիտական կրթական ծրագրերը և դրանցով նախատեսվող դասընթացների առարկայական նկարագրերը՝ ապահովելով համակողմանի մասնագիտական կրթություն բակալավրիատում և մագիստրատուրայում: Ամբիոնի կողմից իրականացվում է ուսանողական համակազմի մանկավարժական և արտադրական պրակտիկաների անմիջական կազմակերպումը:
Կառուցվածքային միավորները
Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոն - ղեկ.՝ Ա. Ջանիկյան
Հունարենի և հունական մշակույթի կենտրոն - ղեկ.՝ Մ. Գեորգիադի
Արգենտինական մշակույթի կենտրոն
Ռումիներենի լսարան