Փիլիսոփայության և պատմության ամբիոն

ԲՊՀ փիլիսոփայության և պատմության ամբիոնը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին՝ որպես փիլիսոփայության ամբիոն, գործել է Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի կազմում, վերանվանվել է 2018 թ. հունվարից և գործում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի կազմում:

ԲՊՀ փիլիսոփայության և պատմության ամբիոնը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին՝ որպես փիլիսոփայության ամբիոն, գործել է Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի կազմում, վերանվանվել է 2018 թ. հունվարից և գործում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի կազմում: Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, բարոյագիտություն, կրոնների պատմություն, հայ քաղաքական պատմություն: Ամբիոնում հիմնադրման օրվանից գործում է փիլիսոփայական սեմինար, որի աշխատանքների առաջին շրջափուլը ընդգրկում է 2013 թ. սեպտեմբերից  2015 թ. նոյեմբերը. սեմինարի շրջանակներում կազմակերպվել է 22 գիտական զեկուցում, որոնք տպագրվել են ԲՊՀ Բանբերում և հանրապետական գիտական այլ ամսագրերում: Փիլիսոփայական սեմինարի աշխատանքների երկրորդ շրջափուլը, որը նվիրված է լինելու լեզվի դասական փիլիսոփայության հարցերին, մեկնարկելու է 2018թ. սեպտեմբերից: Ամբիոնն ունի գիտական աշխատանքներ գրախոսելու համար համապատասխան մասնագետներ հետևյալ բնագավառներում՝. սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն, տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, փիլիսոփայության պատմություն:

Կարդալ ավելին
Փակել

Փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչ՝

Հակոբ Սամվելի Մադոյան

փ.գ.թ.

Աշխատանքային ստաժ - 5 տարի վարչական, 9 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ – 15,  որից 2-ը՝ գիրք

ԲՊՀ Փիլիսոփայության և պատմության ամբիոնի լաբորանտ՝

Շուշան Աշոտի Ղազարյան

Դասախոսներ

  1. Հովհաննիսյան Գագիկ Համազասպի – դոցենտ, փ.գ.թ.
  2. Ղարիբջանյան Բագրատ Գևորգի – դոցենտ, փ.գ.թ.
  3. Ռամազյան Հռիփսիմե Արկադիի – դոցենտ, փ.գ.թ.

     Հրավիրյալ դասախոս

  1. Քոչարյան Ռոմիկ Խասիբեկի