Տեղեկություններ ամբիոնի հիմնադրման և գործունեության մասին
Մանկավարժի մասնագիտության կրթական ծրագրի բովանդակության ձևավորումը սկսվել է վաղ անցյալում: 1881 թվականին ցարական կառավարությունը նկատելով, որ 50 տարուց ավելի Ռուսաստանի տիրապետության տակ մտած Հայաստանում երիտասարդների կրթություն և դաստիարակությունը չի վերահսկվում ցարական կառավարության կողմից, նոյեմբերին որոշում է, չսպասելով հաջորդ տարվա բյուջեի ձևավորմանը, արքունիքի միջոցներով Երևանում հիմնադրել Ցարական ուսուցչական սեմինարիա, որը ռուսաց լեզվի ուսուցիչներ պետք է պատրաստեր հայկական ծխական դպրոցների համար:
Մանկավարժի մասնագիտական կրթական ծրագրի բովանդակության ձևավորումը սկսվել է վաղ անցյալում: 1881 թվականին ցարական կառավարությունը նկատելով, որ 50 տարուց ավելի Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանում երիտասարդների կրթություն և դաստիարակությունը չի վերահսկվում ցարական կառավարության կողմից, նոյեմբերին որոշում է, չսպասելով հաջորդ տարվա բյուջեի ձևավորմանը, արքունիքի միջոցներով Երևանում հիմնադրել Ցարական ուսուցչական սեմինարիա, որը ռուսաց լեզվի ուսուցիչներ պետք է պատրաստեր հայկական ծխական դպրոցների համար: Սեմինարիան սկսում է գործել նախ հայ մեծահարուստների տներում, ապա` 1903-04 թվականերին Աստաֆյան փողոցի վրա կառուցվում է Ցարական ուսուցչական սեմինարիայի շենքը /այժմ` ԵՊՀ-ի «Սև շենքը»/ Աբովյանի վրա: Այն հաջողակ ընթացք է ունենում. գնալով ավելանում են մասնագիտությունները, ընդունելությունը և վարկը Հայաստանի ոչ այնքան խիտ մասնագիտական կրթական հաստատությունների շարքում: Ռուսաց և օտար լեզուների դասավանդման և արագ յուրացման մեթոդաբանությունը ժառանգվում է Ռուսաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններից, հատկապես Լազարյան ճեմարանից, որը ճանաչված էր որպես արևելյան լեզուների ուսուցման կենտրոն: Սեմինարիան գործում է մինչև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, թեև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել էր Կրասնոդարի Արմավիր քաղաք: Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված վատ հարաբերությունները կասեցնում են սեմինարիայի ապագան Հայաստանում, սակայն երկրաքաղաքական խնդիրները Հայաստանի ոչ առաջին, ոչ երկրորդ հանրապետություններին հնարվորություն չեն տալիս կառավարվել առանց ռուսաց լեզվի մասնագիտական դասավանդման կենտրոնի, ուստի պարբերաբար ստեղծվում են վեցամսյա, մեկամյա, երկամյա դասընթացներ, մինչև 1935թվի փետրվարի 4-ը, երբ հիմնադրվում են ռուսական մանկավարժական երկամյա դասընթացները, որոնք հետագայում վերաձևավորվում են մանկավարժական ինստիտուտի:
1940թ. այն վերանվանվում է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի, որին տրվում է Վ.Յա.Բրյուսովի անունը: Հիմնադրման օրվանից այն հանրակրթական դպրոցի համար պատրաստում է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչական կադրեր: Ինստիտուտն ուներ մեկ բաժին չորս ամբիոններով՝ ռուսաց լեզվի, ռուս գրականության, պատմության և մանկավարժության: 1937 թ. ավելանում է ևս մեկ ամբիոն՝ Ընդհանուր և ԽՍՀՄ ժողովրդների պատմության: Մեթոդական օգնություն ցույց տալու համար ամբիոնի անդամները համագործակցել են /իրականացվել է հստակ կցում/ դպրոցների հետ: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի 8 անդամներից միայն երկուսն էին մշտական աշխատողներ, մյուսներն աշխատել են համատեղության կարգով, այդ թվում նաև ամբիոնի վարիչը: 1948թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: Տնօրեն է նշանակվում Ա. Իսահակյանը: 1961թ. հոկտեմբերի 3-ին. ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում: Հանրապետության հանրակրթական դպրոցներում ռուսաց և օտար լեզուների ուսուցիչների աճող պահանջարկը բավարարելու նպատակով 1962թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծել Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: 1993 թվականից ինստիտուտը կոչվում է «Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ»: 1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է` «Հայաստանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց, 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»: 2001 թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»։ 2014թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի: 8.06.2017թ. N 456 Ն որոշմամբ «Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց հիմնադրամի: 21.02.2020թ. համալսարանը վերանվանվել է «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի: Ցարական ուսուցչական սեմինարիայից ստացած մեթոդական ժառանգությանն ավելացնելով իր մեթոդաբանությունն ու փորձը՝ համալսարանն անցում է կատարում կրթական նոր համակարգի և նախապատրաստական աշխատանք է տանում եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթական տարածքներին ինտեգրվելու համար: Իր գոյության ամբողջ ընթացքում մանկավարժական կադրերի պատրաստումը շարունակում է մնալ բուհի առանցքային մասնագիտական կրթական ծրագիրը: Տասնամյակներ շարունակ լինելով Հայաստանի և մերձավոր սփյուրքի հայկական դպրոցների ռուսաց և օտար լեզուների մանկավարժական կադրերի հիմնական մատակարարը` Վ.Յա.Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ստեղծել և պարբերաբար հղկել է ծրագրային այն հենքը, որի հիման վրա ձևավորվել է Հայաստանի օտար լեզուների դասավանդման մեթոդական գիտությունը: Ամբիոնի բազմաթիվ շրջանավարտներ թենածուական թեզեր են պաշտպանել օտար լեզուների դասավանդման մեթոդիկանից, մանկավարժությունից, դպրոցական հոգեբանությունից: Ամբիոնի կոմից կազմակերպած բազմաթիվ կոնֆերանսներ նվիրվել են լեզուների դասավանդման մեթոդիկայի հարցերին, համալսարանը հրատարակել է բազմաթիվ մենագրություններ, ժողովածուներ, որոնցում ամփոփված են նշված գիտությանը նվիրված հետազոտություններ: Ներկայումս ԲՊՀ-ն ճանաչվում է որպես լեզվաբանական, մանկավարժական, սոցիալական և միջմշակութային հաղորդակցման ոլորտներում բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող միջազգայնորեն ընդունված նախընտրելի բուհ: Եթե խորհրդային շրջանում ուսումնական ծրագրերը կենտրոնացված կերպով մշակվում էին «վերևում» և «իջեցվում» հանրապետությունների բուհերին,ապա այսօր բուհերը ազատ են իրենց մասնագիտական կրթական ծրագրերի մշակման, վերանայման, բարելավման ոլորտում: Պետք է նշել, որ ամբիոնի չորս կրթական ծրագրերի շրջանակում աշխատող դասախոսները հանրապետությունում իրականացնում էին և այսօր էլ իրականացնում են գիտական, մեթոդական, ուսումնա-հետազորական մեծածավալ գործունեություն: Երկար տարիներ նրանք հանրապետության առաջատար գիտնականների շարքում են և մեծ ներդրում ունեն լեզվի դասավանդման տեսական և գործնական բնագավառներում, դպրոցական լեզվական բազմաթիվ գործող դասագրքերի, բառարանների հեղինակներ են: Բուհ - դպրոց համագործակցության մեջ կարևոր այս գործընթացը հնարավորություն է տալիս մանկավարժական կրթությունը ավելի սերտորեն կապել դպրոցի հետ: Ամբիոնի դասախոսների գիտական հետազոտությունները հիմք են հանդիսացել մանկավարժի` օտար լեզուների ուսուցչի մասնագիտական ծրագրի նոր բովանդակության մշակման համար:
Ամբիոնի ռազմավարական գործողությունների պլանը բխում է ԲՊՀ 2018-2023 ռազմավարական պլանից և միտված է ԲՊՀ ռազմավարական գերակայությունների արդյունավետ իրականացմանը: Ուսումնասիրվեցին ՈԱՇ-ը, EQF-ը, Դուբլինյան դեսկրիպտորները, ESG-ը, CEFR-ը (Common european framework of reference for languages learning teaching assessment), Լեզուների ապագա ուսուցչի եվրոպական թղթապանակը` EPOSTL-ը, Հայաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և ԱՊՀ համալսարանների համապատասխան կրթական ծրագրերը և ՀՀ որոշումները և հրապարակումները դպրոցի և բուհական համակարգի վերակառուցման և բարելավման վերաբերյալ:
Հիմվելով Դեմինգի «Եթե Դուք չեք կարողանում նկարագրել այն, ինչ իրականացնում եք իբրև գործընթաց, ապա Դուք չգիտեք թե ինչ եք անում» մոտեցման վրա՝ ամբիոնը քարտեզագրել է ամբիոնի, դասախոսի գործառույթները, Մասնագիտական կրթության ծրագրի բաղադրիչները և ստեղծել ամբիոնային ընթացակարգեր, որոնք հստակեցրել են գործընթացները:
Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը թողարկող ամբիոն է և իրականացնում է կրթական գործունեություն ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ(բակալավրի մասնագիտական կրթական ծրագիր), 7-րդ (մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր) և ՀՀ ՈԱՇ-ի 8-րդ (հետբուհական մասնագիտական ծրագիր) մակարդակներում:
Ամբիոնի տեսլականը
Ամբիոնը իրականացնում է հիմնական, ավագ դպրոցի, մասնագիտական կրթության բնագավառում լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստում և հետբուհական կրթական ծրագրով իրականացնում է գիտական կադրերի պատրաստում հետևյալ բնագավառներում՝ ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն և ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա:
Ամբիոնի նպատակն է լեզվական, սոցիոմշակութային, հաղորդակցական, համագործակցային կոմպետենցիաների ձևավորմանը նպաստող հոգեբանամանկավարժական և կազմակերպամեթոդական պայմանների ստեղծումը:
Ամբիոնն իրականացնում է վերապատրաստման գործընթաց` ապահովելով շարունակական կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում մոտեցումները:
Ամբիոնի առաքելությունը
Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ և համալսարանի մանկավարժների մասնագիտական որակների կատարելագործումն ու դասավանդման գործընթացի հումանացումը: Կրթական նորարարական ծրագրերի ներդրումը և մասնագիտական ոլորտում ներքին և արտաքին համագործակցության ապահովումը:
Ամբիոնի գործունեության սկզբունքներն են.
➢ Թափանցիկությունը
➢ Համագործակցությունը
➢ Կոլեգիալ կառավարումը
➢ Նորարարական մոտեցումների ներդրումը
➢ Կրթության որակի ապահովումը
Կրթական ծրագրեր
➢ Անգլերեն լեզու և գրականություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
➢ Ֆրանսերեն լեզու և գրականություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
➢ Գերմաներեն լեզու և գրականություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
➢ Ռուսերեն լեզու և գրականություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
➢ Չինարեն լեզու և գրականություն (մագիստրատուրա)
➢ Երկլեզու ուսուցիչ (բակալավրիատ)
Համագործակցություն
Ամբիոնը իրականացնում է համագործակցություն.
➢ ԱրմԴոկ
➢ DVV-international
➢ GIZ
➢ MINERVA
➢ Alliance française
➢ Քայլ առ քայլ
➢ ՈԱԱԿ
➢ ԿԶՆԱԿ
➢ Այլընտրանքային դպրոցներ
➢ Ուսումնական կենտրոններ, որոնք իրականացնում են աշխատանք հատուկ կարիքներով երեխաների և մեծահասակների համար:
➢ Հանրակրթական դպրոցներ:
➢ ԱՐԱՐԷ և Քարահունջ հայագիտական կենտրոններ
➢ Դասավանդիր Հայաստան
➢ Իսպանիա Վալենսիայի համալսրան:
Ամբիոնի դասախոսները մասնակցել ենTempus ALIGN ծրագրի աշխատանքներին:
Մասնակցություն բուհի ներքին գործընթացներին
➢ ԲՊՀ գիտական խորհուրդի նիստերին:
➢ ԲՊՀ կանոնակարգային հանձնաժողովի աշխատանքներին:
➢ ԲՊՀ Գիտամեթոդական խորհրդի նիստերին:
➢ ԿՄՄ և ՍԳՍ ֆակուլտետային խորհուրդի նիստերին:
➢ ԿՄՄ մանդատային հանձնաժողովի նիստերին:
➢ ԲՊՀ ներհամալսարանական մրցույթի գնահատման հանձնաժողովի աշխատանքներին:
➢ Մասնակցություն ամբիոնի ասպիրանտների և հայցորդների ատեստավորման գործընթացին:
➢ Շարունակական կրթության բաժնի հետ համագործակցելով ամբիոնը մշակել, վերանայել և իրականացրել է բուհի դասախոսների վերապատրաստում:
➢ Շարունակական կրթության բաժնի հետ համագործակցելով ամբիոնը մշակել, վերանայել և իրականացրել է «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը»:
➢ Ասպիրանտների և հայցորդների ատենախոսությունների ղեկավարում:
➢ Մանկավարժության մինիմումի և լրացուցիչ մասնագիտական քննությանը հաձնաժողովի աշխատանքներին:
➢ Համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցի մշակման աշխատանքային խմբոմ:
➢ Մասնակցություն ամբիոնի և սեկցիայի նիստերին:
Ամբիոնի գործունեության սկզբունքներն են.
Թափանցիկությունը
Համագործակցությունը
Կոլեգիալ կառավարումը
Նորարարական մոտեցումների ներդրումը
Կրթության որակի ապահովումը
Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
- Լուիզա Խորենի Միլիտոսյան, ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ
- Իգոր Կարապետի Կարապետյան, մ.գ.դ., պրոֆեսոր
- Հայկ Հմայակի Պետրոսյան, մ.գ.դ., պրոֆ.
- Աննա Լևոնի Մինասյան, մ.գ.թ., դոցենտ
- Մարինե Գեորգիի Միսկարյան, մ.գ.թ., դոցենտ
- Սուսաննա Պարգևի Ասատրյան, մ.գ.թ., դոցենտ
- Անահիտ Պետրոսի Արնաուդյան, մ.գ.թ., ավագ դասախոս
- Անահիտ Եղիշեի Արշակյան, մ.գ.թ., դոցենտ
- Հասմիկ Սոսի Հարությունյան, հ.գ.թ., դոցենտ
- Նաիրա Վազգենի Պողոսյան, մ.գ.թ., դոցենտ
- Սիրանուշ Էդուարդի Ղազարյան, դասախոս
- Ալիսա Աղալարի Չիտչյան, մ.գ.թ., դոցենտ
- Էդուարդ Ֆրունզեի Թադևոսյան, մ.գ.թ., դասախոս
- Նինա Իգորի Տատկալո, մ.գ.դ., պրոֆեսոր
- Տաթև Սողիկայն Հովհաննեսի, դասախոս
- Անի Կարապետյան Արշակի, դասախոս
- Լուսինե Կարոյի Սողոմանյան, դասախոս
- Հասմիկ Սերգեյի Սարգսյան, մ.գ.թ., դասախոս
- Մանուկ Աշոտի Մկրտչյան, մ.գ.դ., պրոֆեսոր
- Նարինե Ռաֆիկի Մատինյան, դասախոս
- Ալիսա Աղալարի Չիտչյան, մ.գ.թ., դոցենտ
- Հարություն Արամի Ճաճապանյան, բ.գ.թ., դոցենտ
- Դավիթ Արկադիի Գրիցենկո, դասախոս
- Իրինա Յուրիի Մանուկյան, մ.գ.թ., դոցենտ
- Իռենա Վլադիմիրի Մադոյան, մ.գ.թ., դոցենտ
- Իննա Ռոբերտի Սարգսյան, մ.գ.դ., պրոֆ.
- Հրաչիկ Արամայիսի Հակոբջանյան, բ.գ.թ., դոցենտ
- Նունե Կամոյի Դավթյան, դասախոս
- Անի Կարապետյան Արշակի - Լաբորանտ