Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պատմությունը
1968-69 թվականներին Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ղեկավարությունը հիմնովին փոփոխությունների ենթարկվեց: ՀՀ կենտկոմի որոշմամբ ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Ռաֆայել Միքայելի Սամսոնովը, որն անմիջապես ձեռնամուխ եղավ ինստիտուտի վերակառուցման գործին:
Ի թիվս այլ փոփոխությունների, հատուկ քննարկման դրվեց այն հարցը, որ ինստիտուտի հայոց, ռուսաց, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ամբիոնները տեսականորեն առաջնորդելու և կազմակերպելու նպատակով ինստիտուտը պետք է ունենա ընդհանուր լեզվաբանության ամբիոն, որի վարիչ պետք է հրավիրվի հանրապետության և խորհրդային երկրի մակարդակով բարձր հեղինակություն վայելող լեզվաբան, որպեսզի ողջամիտ ժամկետում հնարավոր լինի ապահովել ռուսաց և օտար լեզուների լեզվական ամբիոնների երիտասարդ և միջին տարիքի դասախոսների գիտական աճը լեզվաբանության ոլորտում: Այդ նպատակով, երկար բանակցություններից հետո, ամբիոնը ղեկավարելու հրավիրվեց ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ էդվարդ Ռաֆայելի Աթայանը՝ այն ժամանակ դեռ բանասիրական գիտությունների թեկնածու (հետագայում՝ փիլիսոփայության դոկտոր, ՀՀ ԳԱ ակադեմիկոս):
Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պատմությունը
1968-69 թվականներին Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ղեկավարությունը հիմնովին փոփոխությունների ենթարկվեց: ՀՀ կենտկոմի որոշմամբ ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Ռաֆայել Միքայելի Սամսոնովը, որն անմիջապես ձեռնամուխ եղավ ինստիտուտի վերակառուցման գործին:
Ի թիվս այլ փոփոխությունների, հատուկ քննարկման դրվեց այն հարցը, որ ինստիտուտի հայոց, ռուսաց, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ամբիոնները տեսականորեն առաջնորդելու և կազմակերպելու նպատակով ինստիտուտը պետք է ունենա ընդհանուր լեզվաբանության ամբիոն, որի վարիչ պետք է հրավիրվի հանրապետության և խորհրդային երկրի մակարդակով բարձր հեղինակություն վայելող լեզվաբան, որպեսզի ողջամիտ ժամկետում հնարավոր լինի ապահովել ռուսաց և օտար լեզուների լեզվական ամբիոնների երիտասարդ և միջին տարիքի դասախոսների գիտական աճը լեզվաբանության ոլորտում: Այդ նպատակով, երկար բանակցություններից հետո, ամբիոնը ղեկավարելու հրավիրվեց ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ էդվարդ Ռաֆայելի Աթայանը՝ այն ժամանակ դեռ բանասիրական գիտությունների թեկնածու (հետագայում՝ փիլիսոփայության դոկտոր, ՀՀ ԳԱ ակադեմիկոս):
Ամբիոնը հիմնադրվեց 1968թ-ի հուլիսի 22-ին Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարար, Կոլեգիայի նախագահ Աշոտ Ասլանյանի կողմից ստորագրված հրամանով:
Լեզվաբանություն էին դասավանդում բ.գ.թ., կոչումով դոցենտներ Է.Ռ,Աթայանը, Մարգարիտա Տեր-Պողոսյանը, Աննա Մովսիսյանը, Է.Բ.Միրաքյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Ս.Բ.Թոշյանը: 1969 թ. հոկտեմբերին ընդունվեց առաջին ասպիրանտը՝ Հ.Ա.Հակոբջանյանը, իսկ 1970-ին երկրորդը՝ Ն.Ա.Տեր-Գրիգորյանը, որոնք ապագայում դարձան ամբիոնի դասախոսներ:
Է.Ռ.Աթայանի պաշտոնավարումը սկսվեց ամբիոնի կայացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Ինստիտուտի երիտասարդ, տաղանդավոր շրջանավարտների համար նա ստեղծեց ընդհանուր լեզվաբանական խմբակ՝ տեսական սեմինար, շաբաթական երկու հանդիպումով, որոնցից մեկի թեմատիկան «Լեզվաբանության պատմությունն» էր, մյուսինը՝ «Լեզվաբանական տեսությունները»: Ըստ էության, դա լեզվաբանական համալսարան էր բավական լուրջ հավակնություններ ունեցող երիտասարդ մարդկանց համար, որտեղ Է.Աթայանը գիտական խորությամբ ներկայացնում էր լեզվաբանության հիմունքները՝ սկսած անտիկ աշխարհի լեզվափիլիսոփայությունից /Հնդկաստան, Չինաստան, Հունաստան, Շումեր, Եգիպտոս/ մինչև ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության տեսությունները: Էությամբ օժտված մարդկային բարձր արժանիքներով, լեզվաբանության, փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների լավագույն գիտակ, մայրենի լեզվի, ռուսերենի, իտալերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, լատիներենի գիտակ Է.Ռ.Աթայանը, բնագրերով կարդալով լեզվաբանական դարակազմիկ հետազոտությունները, իր երիտասարդ գործըկերներին ներկայացնում էր իրական լեզվաբանությունը՝ շրջանցելով գիտական գրաքննության սահմանափակումները: Չնայած նրա կարճատև գործունեությանը, անցյալ դարի 70-ականներից սկսած շուրջ 20-30 տարի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի գիտական լեզվաբանական միջավայրը ապրում և շնչում էր այն ամենով, ինչի հիմքերը դրվել էին Է.Ռ.Աթայանի գործունեության շնորհիվ՝ լինեին դրանք ամենամյա գիտաժողովների զեկուցումներ, թե տասնյակ գիտական թեզերի պաշտպանություններ: Մոսկովյան լեզվաբանական դպրոցի լավագույն ներկայացուցիչները առկա կամ հեռակա կարգով ճանաչում էին Է.Ռ.Աթայանին և սիրահոժար համաձայնում էին ղեկավարել ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների գիտական թեզերը՝ աշխատելով ԽՍՀՄ ԳԱ Լեզվաբանության ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում կամ այլուր (Ն. Դ.Արությունովա, Ս.Դ.Կացնելսոն, Ի.Ռ.Գալպերին, Ե.Ի.Շենդելս, Վ.Գ.Գակ, Յու.Դ.Ապրեսյան, Գ.Վ.Կալշանսկի, Է.Ա.Մակաև, Վ.Ա.Զվյագինցև, Լ.Ս.Բարխուդարով, Ռ.Ի.Ավանեսով, Վ.Մ.Իլյիչ-Սվիտիչ, Ա.Դ.Շվեյցեր, Լ.Ա.Նովիկով, և այլոք):
Նրա գործունեության առաջին քայլերից էին նաև 1969 թվականից սկսած լեզվաբանություն մասնագիտությունից ասպիրանտական տեղերի ամենամյա ապահովումը:
Է.Ռ.Աթայանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ինստիտուտի տարեց հայագետ Մարգարիտա Տեր-Պողոսյանը, այնուհետև Աննա Մովսիսյանը:
Ամբիոնի զարգացման մեջ իր ավանդն ունի ամբիոնը մոտ 20 տարի ղեկավարած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ստեփանի Մանուչարյանը, որը Հայաստանում զուգադրական տիպաբանության(ռուսերեն և հայերեն) հիմնադիրն է: Այդ ընթացում նրա գիտական ղեկավարությամբ 10 ասպիրանտ հաջողությամբ պաշտպանեցին թեկնածուական ատենախոսություններ՝ թե ռուսագիտության, թե ընդհանուր լեզվաբանության գծով: Ռ.Ս.Մանուչարյանը ռուսերենի բառակազմության հրաշալի մասնագետ է և նրա պատրաստած մասնագիտական կադրերը նույնպես գիտական հետազություններ էին կատարում ձևաբանության և բառակազմության ոլորտում: Ռ.Մանուչարյանը այժմ էլ դասավանդում է Մոսկվայի առաջատար համալսարաններում և ճանաչված մասնագետ է թե Հայաստանում, թե արտերկրում:
Նրա պաշտոնավարման տարիներին ամբիոնի դասախոսների ջանքերով մի քանի տարի անընդմեջ կազմակերպվեցին ընդհանուր լեզվաբանական թեմատիկայով ուսանողական օլիմպիադաներ, որոնք մեծ աշխուժություն առաջացրին ոչ միայն մեր, այլև այլ բուհերում:
1994թ-ին ինստիտուտի ռեկտոր Իվետա Առաքելյանի հրամանով ամբիոնի վարիչ նշանակվեց դոցենտ Հրաչիկ Արամայիսի Հակոբջանյանը: Երկու տարվա ընթացքում փորձ արվեց վերականգնել ամբիոնի նախկին ուղղությունները, մասնավորապես՝ տեսական հարցերով ամբիոնի առաջնորդության խնդիրը մյուս լեզվական ամբիոնների նկատմամբ: Ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Էլվիրա Միրաքյանի հետ միասին նոր ժամանակների ոգով վերակառուցվեցին դասավանդվող տեսագործնական գիտակարգերի առարկայական ծրագրերը, հատկապես՝ աշխարհի և հնդեվրոպական լեզուների շարքում հայերենի տեղի և դերի ճշտման առումով և այլն: Ուսումնական պլանները համալրվեցին մի շարք հատուկ դասընթացներուվ, ինչպես՝ «Լեզվաբանական հետազոտության մեթոդները», «Ընդհանուր լեզվաբանության արդի խնդիրները», որում հաշվի էր առնված նաև ակադեմիկոս Է.Ռ.Աթայանի տեսլականը և այլն: Ինստիտուտի առաջատար դասախոսների անմիջական մասնակցությամբ կազմվեց շուրջ 40 թեմա ընդգրկող ծրագիր՝ ասպիրանտական և երիտասարդ դասախոսական կազմի համար տեսական սեմինարի վերականգնման համար:
1996թ-ին գիտական խորհրդով որոշում անցկացրեց ընդհանուր լեզվաբանության ամբիոնի լուծարման վերաբերյալ և ամբիոնը միացվեց Հայոց լեզվի ամբիոնին /վարիչ՝ Ֆ.Հ.Խլղաթյան/ և մինչև Ս.Տ.Զոլյանի կողմից ինստիտուտի ռեկտորի պաշտոնի ստանձնումը ինստիտուտը ընդհանուր լեզվաբանության ամբիոն չուներ:
1997թ-ին Ս.Տ.Զոլյանը ոչ միայն վերականգնեց ամբիոնը, այլև ստանձնեց նրա վարիչի պարտականությունը: Եվ՛ ամբիոնի, և՛ ինստիտուտի կյանքում սկսվեց բարեփոխումների նոր շրջան: Այն առաջինը արտացոլվեց թե՛ ինստիտուտի կարգավիճակի /համալսարան/ ու անվանման, թե՛ ամբիոնի անվանման փոփոխության, թե համալսարանական բոլոր իրողությունների ու գործընթացների կարգայնացման մեջ: Ձևավորվեցին նոր մասնագիտություններ և աճեց լեզվաբանական գիտակարգերի դասավանդման ծավալը:
1998թ-ին ամբիոնի վարիչ պաշտոնակատար նշանակվեց, ապա՝ 2000թ-ին ընտրվեց բ.գ.թ., դոցենտ Կ.Շ.Աբրահամյանը (հետագայում բ.գ.դ., պրոֆեսոր, մի շարք գիտական հանդեսների խմբագրական կոլեգիայի անդամ, British Association of Soviet and Eastern European Studies (BASEES) Բրիտանական միության անդամ), որը շարունակեց և զարգացրեց ամբիոնի ավանդույթները՝ լեզվաբանական կրթության փոփոխվող պահանջներին համահունչ: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ամբիոնում պարբերաբար լրամշակվեցին առարկայական նկարագրերը, մշակվեցին և ներդրվեցին մագիստրատուրայի «Օտար և մայրենի լեզուների զուգադրական տիպաբանություն» մասնագիտության և «Կիրառական լեզվաբանություն և ՏՏ» մասնագիտության /Էլեկտրոնային ուսուցման և ռեսուրսների բաժնի հետ համատեղ/ ՄԿԾ-ները և դրանցում ընդգրկված դասընթացների առարկայական նկարագրերը:
Իր գործունեության հիսուն տարիների ընթացքում, մասնավորապես վերջին քսանամյակում, ամբիոնը սերտ կապեր է հաստատել հանրապետության լեզվաբանական բոլոր օջախների հետ շնորհիվ իր գործունեության մի շարք ուղղությունների: 2008թ-ին համալսարանի գիտխորհրդի որոշմամբ ամբիոնը ստանձնեց տեսական սեմինարներ կազմակերպելու պարտավորությունը: Սեմինարները սկզբնական շրջանում կրում էին միջամբիոնական, իսկ երկու տարի անց՝ միջբուհական բնույթ, և ամբիոնի հրավերով ելույթ են ունեցել հանրապետության լավագույն լեզվաբաններ ԵՊՀ-ից, Հայ-ռուսական համալսարանից, ՀՀ գիտությունների ակադեմիայից:
Կազմակերպվել են նաև ուսանողական միջբուհական սեմինարներ, որոնք դրական արձագանք են ստացել ուսանողների շրջանում:
Կ.Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին պատրաստվել են բազմաթիվ գիտական կադրեր, որոնք համալրել են համալսարանի տարբեր ամբիոնների, ինչպես նաև հանրապետության այլ բուհերի ՊԴ կազմը: Ամբիոնը որպես առաջատար կազմակերպություն, ինչպես նաև ՊԴ կազմի անդամներն անհատապես տրամադրել են բազմաթիվ մասնագիտական եզրակացություններ, կարծիքներ՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ:
Ամբիոնի ՊԴ կազմը մասնակցել է լեզվաբանության և թարգմանաբանության հիմնախնդիրներին նվիրված տարբեր միջազգային գիտաժողովների հանրապետությունում և արտերկրում (Անգլիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և այլն), ինչը նույնպես նպաստել է ամբիոնի միջազգայնացմանը և դրա վարկանիշի բարձրացմանը:
2019թ-ի դեկտեմբերին ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվել է բ.գ.թ., դոցենտ Լ.Ա.Բադալյանը: Նրա պաշտոնավարման տարիներին ևս շարունակվել է աշխատանքը դասընթացների լրամշակման, նոր կամընտրական դասընթացների մշակման ուղղությամբ: Մշակվել, հաստատվել և լիցենզավորվել է նաև «Հաշվողական լեզվաբանություն» միջգիտակարգային բակալավրական կրթական ծրագիրը, որը կմեկնարկի 2023-24 ուստարում և կիրականացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ:
Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գործունեությունը
Ամբիոնի ռազմավարական նպատակներն ու խնդիրները հիմնվում են ԲՊՀ ռազմավարության վրա: Ամբիոնի գործունեությունը միտված է նպաստելու ԲՊՀ-ի տեսլականի, ուսումնամեթոդական և գիտահետազոտական նպատակների արդյունավետ իրականացմանը:
Ամբիոնի նպատակն է նպաստել աշխատաշուկային միտված կրթական ծրագրերի մշակմանը, որոնք կապահովեն ուսանողների զբաղվածությունը ոչ միայն ակադեմիական, այլև ոչ-ակադեմիական ոլորտներում, ինչը գերխնդիր է լեզվաբանություն մասնագիտության շրջանակում:
Ամբիոնի առաքելությունն է պատրաստել բարձրորակ մասնագետ-լեզվաբաններ, որոնք ունեն ոչ միայն օտար լեզուների բարձր իմացությունը, այլև լեզվի մեխանիզի խոր իմացություն, ինչը նրանց անշուշտ առավելություն կտա աշխատաշուկայում, քանի որ լեզվի ներուժի թիրախային կիրառումը կարող է առավելություններ տա կրթության, թարգմանության, լրագրության և խմբագրական աշխատանքի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, տուրիզմի և սերվիսի, գովազդի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պետական ծառայության և ցանկացած այլ ոլորտում:
Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնը դասընթացներ է տրամադրում ԲՊՀ-ի բակալավրական, մագիստրոսական և հետբուհական կրթության բոլոր ծրագրերում:
Կրթական ծրագրերը
Ամբիոնը պատասխանատու է հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման համար՝
Ամբիոնը տրամադրում է դասընթացներ՝
ապահովելու լեզվաբանություն գիտակարգի տեսական խոր գիտելիքներ՝ լեզվի համակարգի և լեզվաբանական հասկացությունների, լեզվաբանության միջգիտակարգային հարաբերությունների, լեզվաբանություն հարակից գիտակարգերի առկա ուսմունքների և զարգացման միտումների, աշխարհի լեզվական պատկերի և լեզվի ու մշակույթի փոխհարաբերակցության մասին,
զարգացնելու
- լեզվաբանական խնդիրների շուրջ տեսական և գործնական նյութ հավաքելու հմտությունները` օգտվելով տարբեր աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական գրականություն և այլն,
- լեզվաբանական վերլուծության կիրառման հմտությունները (համեմատական և զուգադրական վերլուծություն, լեզվաոճական վերլուծություն, բառակազմական վերլուծություն, բաղադրիչային վերլուծություն և այլն), ինչպես նաև գիտական վերլուծության մի շարք այլ մեթոդներ (վիճակագրական, ինդուկտիվ և դեդուկտիվ վերլուծություն)` հավաքված լեզվական նյութը քննադատորեն վերլուծելու նպատակով,
- ազգային կորպուսների և շտեմարանների լեզվաբանական հենքերին առնչվող խնդիրներ լուծելու հմտություններ,
- նոր և անծանոթ տեսական և գործնական խնդիրներ լուծելու համար ձեռքբերված գիտելիքի և իմացության կիրառման հմտությունները՝ իրականացնելու հետազոտական գործունեություն:
Ամբիոնի գործառույթները՝
- Իրականացնել ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն
- Մասնակցել մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին:
- Մասնակցել միջազգային, հանրապետական գիտաժողովներին և կլոր սեղաններին:
- Տրամադրել մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, կարծիքներ՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ:
- Ապահովել ամբիոնի գիտական և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները: Ստեղծել ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության պատրաստել ժողովածուներ, մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր:
Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի ՊԴ կազմի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական գիտական ուղղություններն են՝
- Ընդհանուր լեզվաբանություն
- Ճանաչողական լեզվաբանություն
- Օտար և մայրենի լեզուների զուգադրական տիպաբանություն
- Խոսույթի տեսություն
- Թարգմանության տեսություն
- Միջմշակութային հաղորդակցություն
- Հոգելեզվաբանություն
- Նեյրոլեզվաբանություն
- Գործաբանություն
Ամբիոնը նպատակ ունի մշակել և ներդնել լեզվաբանական միջգիտակարգերին առնչվող նոր դասընթացներ՝ ընդլայնելով նաև ամբիոնի հետազոտական աշխատանքների շրջանակը:
Ամբիոնի կազմը
Հիմնական դասախոսներ՝
Բադալյան Լիլիթ Ասատուրի – ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Աբրահամյան Կարինե Շահջանի – բ.գ.դ., պրոֆեսոր
Թովմասյան Հրանուշ Ժորայի – բ.գ.դ., պրոֆեսոր
Հակոբջանյան Հրաչյա Արամայիսի – բ.գ.թ., դոցենտ
Գյուրջայանց Սեդա Միխայիլի - բ.գ.թ., դոցենտ
Վելյան Կարեն Արմիկի - բ.գ.թ., դոցենտ
Հայրապետյան Աշխեն Շոթայի - բ.գ.թ., դոցենտ
Մովսեսյան Լիլիթ Ցոլակի - բ.գ.թ., դոցենտ
Հարությունյան Ռոբերտ Սուրենի – ավագ դասախոս
Պայմանագրային
Գալստյան Էմմա Մնացականի - բ.գ.թ., դոցենտ
Այվազյան Անդրանիկ Վաչագանի - բ.գ.թ.
Մարգարյան Բելա Հովակիմի - բ.գ.թ.,դոցենտ, ԲՊՀ ԹՄՀ ֆակուլտետի դեկանի ժ/պ
ԲՊՀ-ի այլ ամբիոններից`
Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոն`
Հովհաննիսյան Գայանե – բ.գ.դ., պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
Գասպարյան Գայանե – բ.գ.դ., պրոֆեսոր
Կարապետյան Գուրգեն – բ.գ.թ., ավագ դասախոս
Գերմաներենի ամբիոն`
Ղազարյան Էլիզա - բ.գ.թ.,դոցենտ,ամբիոնի վարիչ
Ռոմանական լեզուների ամբիոն`
Հովհաննիսյան Ֆրունզե - բ.գ.թ., դոցենտ,ամբիոնի վարիչ
Հայագիտության ամբիոն`
Գևորգյան Գայանե - բ.գ.դ.,պրոֆ.,ամբիոնի վարիչ
Փիլիսոփայության ամբիոն՝
Մադոյան Հակոբ - փ.գ.թ.,ամբիոնի վարիչ